wanna check in?

      ԽՈՐ ՎԻՐԱՊ, ՆՈՐԱՎԱՆՔ, ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ, ԱՐԿԱԶԻ ՍԲ. ԽԱՉ

      Սկիզբ: 25.06.2017 / 08:30
      Ավարտ: 25.06.2017 / 20:00
      Գինը՝ 5.000 AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Այսուհետ ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը յուրաքանչյուր շաբաթ օր կազմակերպելու է հետաքրքիր

      ճանապարհորդություններ և էքսկուրսիոն տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր: Նման

      տուրերը բացառելու են երկար քայլարշավներն ու ապահովված են լինելու փորձառու զբոսավարներով:

       

      Սկզբում կանգառ կլինի Արենի գյուղում, որի մոտ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա է

      գտնվում Մոմիկ ճարտարապետի կողմից 14-րդ դարում կառուցված Ս. Աստվածածին գողտրիկ եկեղեցին:

       

      Այնուհետև մեզ սպասում է տարածաշրջանի ամենահայտնի վանական համալիրը` հոյակերտ Նորավանքը`

      ժայռապատ կիրճի բարձրադիր վայրում: Վանական համալիրի կառույցները այցելուներին զարմացնում են

      իրենց զարդաքանդակների նրբաճաշակությամբ և շրջակայքի հետ ներդաշնակությամբ:

       

      Ճանապարհը կշարունակենք դեպի Վերնաշեն գյուղ, որտեղ գտնվող Սբ. Հակոբ եկեղեցում է տեղակայված

      Գլաձորի համալսարանին նվիրված թանգարանը: Այնուհետև կայցելենք միջնադարյան Հայաստանի

      կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը հանդիսացող Թանադեի (Թանահատի) վանքը,

      որտեղ գործել է Գլաձորի նշանավոր համալսարանը։

       

      Վերջում նախատեսվում է այցելություն ևս մեկ վանական համալիր` Վայոց Ձորի նշանավոր

      ուխտատեղիներից մեկը հանդիսացող Արկազի Սբ Խաչը, որտեղ, ըստ ավանդության, թաղված է Հիսուսի

      խաչափայտի մի կտորը:

      ՔԱՅԼԱՐՇԱՎ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ

      Խոր Վիրապ Նորավանք Նորավանք Արկազի Սբ Խաչ Սբ. Հակոբ

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1. տրանսպորտի ծառայություն

      2. զբոսավարի ծառայություն

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Բիլայն
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ