Սկիզբ | : | 15.08.20 08:00 |
Ավարտ | : | 15.08.20 21:00 |
Գինը՝ | 4.000AMD |
Քայլարշավի սիրահարների համար այս անգամ առաջարկում ենք նոր և հետաքրքիր երթուղի:
Նախատեսում ենք քայլարշավ Կոտայքի մարզում, կսկսենք Սոլակ գյուղից, կշարժվենք դեպի՝ Մայրավանք, հենց Մայրավանքի ուխտի օրը:
Քայլարշավի երկարությունը կազմում է 3 կմ, անրաժեշտ է վերցնել արևապաշտպան գլխարկ, ակնոց, սնունդ և ջուր, ունենալ քայլարշավի հարմար հարմար կոշիկներ։
Ճանապարհը անցնում է սարերի միջով, ինչը հնարավորություն է տալիս հիանալ բնության հիասքանչ պատկերներով:
Իսկ Մայրավանքից մեքենայով կգնանք Բջնի գյուղ:
Բջնիում կայցելենք նաև Բջնու բերդը և Բջնու Սբ. Աստվածածին եկեղեցին:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ