wanna check in?

      ՔԱՅԼԱՐՇԱՎ ՀԱՂՊԱՏԻՑ ՍԱՆԱՀԻՆ

      Սկիզբ: 14.08.2016 / 08:00
      Ավարտ: 14.08.2016 / 21:00
      6.000 AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Ձեզ սպասվում է աննկարագրելի տպավորություններով հարուստ ուղևորություն դեպի չքնաղ Լոռի։ Գլխապտույտ բնություն, պատմական հուշարձաններ, թավշյա մարգագետիններ, բարձր լեռներ և խորը կիրճեր, մի խոսքով, այս ամենը պետք է տեսնել սեփական աչքերով։

      Սկզբից կայցելենք Հաղպատավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ,
      և որը 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր:

      Այնուհետև թեթև, բայց անչափ գեղեցիկ քայլարշավ կունենանք։ Կհասնենք նախ բարձունքի վրա կառուցված,
      բայց այժմ ավերակ Կայանբերդ (Դսեվանք), որտեղից բացվում է հրաշք մի տեսարան դեպի Դեբեդի կիրճ։

      Իսկ հետո կքայլենք մինչև Սանահինի վանական համալիր,
      որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։


      Այսպիսով, եթե ուզում եք իմաստավորել ձեր հանգստյան օրը և դարձնել այն անմոռանալի, մենք սպասու՛մ ենք Ձեզ։
      Հ.Գ. Նրանք, ովքեր չեն ցանկանա մասնակցել քայլարշավին, Հաղպատից Սանահին կարող են գնալ մեքենայով:

      Հաղպատի վանք Կայանբերդ Սանահինի վանք Լոռու մարզ Հաղպատի վանք Հաղպատի վանք Հաղպատի վանք Հաղպատի վանք Կայանբերդ Դեբեդի հովիտ Սանահինի վանք Սանահինի վանք Սանահինի վանք

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա:

      Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1. գիդի ծառայություն

      2. տրանսպորտ

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Բիլայն
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ