wanna check in?

      ԻՋԵՎԱՆԻ ԴԵՆԴՐՈՊԱՐԿ, ՄԱԿԱՐԱՎԱՆՔ, ԾՌՎԻԶ

      Սկիզբ: 15.10.2017 / 08:00
      Ավարտ: 15.10.2017 / 20:30
      Գինը՝ 6.000 AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Ձեզ ենք առաջարկում ևս մի հետաքրքիր ուղևորություն դեպի Տավուշի մարզ, այս անգամ արդեն դեպի1. Իջևանի Դենդրոպարկ
      2. Մակարավանք
      3. Վարդան Մամիկոնյանի ծառ 
      4. Ծռվիզի կամ Մորո Ձորո վանքԻջևանի դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին, այստեղ կան շուրջ 650 տեսակի ծառեր և թփեր,

      որոնք հիմնականում ներկրվել են Չինաստանից, Ճապոնիայից եւ Հյուսիսային Ամերիկայից:

      Դենդրոպարկում է գտնվում նաև աշխարհում միակ արջատխլենու արահետը:

      Երթուղու հաջորդ կետը կլինի Տավուշի մարզի Աչաջուր գյուղը, որի մոտ գտնվող անտառի մեջ, բարձրաբուն

      ծառերի թավուտում թաքնված է Մակարավանքի հոյակերտ համալիրը: Մակարավանքի համալիրը կառուցվել

      է 10-13-րդ դարերում և իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ

      կարևոր է տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:

      Հաջորդ կանգառը կլինի Ակնաղբյուր գյուղը: Այստեղ պահպանվել է ուխտատեղի դարձած կաղնու հինավուրց

      մի ծառ, որը ժողովրդական ուշագրավ հիշատակության համաձայն տնկել է Վարդան Մամիկոնյանը: Նույն

      տեղում ծառ է տնկել նաև ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, իսկ նրա մոտ կա մի նորակառույց

      մատուռ` Ս. Վարդան անունով:

      Արշավի վերջին կետը կլինի Լուսահովիտ գյուղի մերձակա այգիների մեջ գտնվող ինքնատիպ Ծռվիզի կամ

      Մորո Ձորո վանքը, որը կառուցվել է 5-րդ դարում, իսկ բարգավաճել է 12-13-րդ դարերում` դառնալով

      Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից մեկը:

      Մակարավանք Իջևանի Դենդրոպարկ Ծռվիզի կամ Մորո Ձորո վանք Իջևանի Դենդրոպարկ Ծռվիզի կամ Մորո Ձորո վանք Ծռվիզի կամ Մորո Ձորո վանք Գոշի լիճ Մակարավանք Մակարավանք

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել: 

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1.գիդի ծառայություն

      2.տրանսպորտի ծառայություն

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Բիլայն
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ