wanna check in?

          ՁԻԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԻԼԻՋԱՆԻ ՍԱՐԵՐՈՒՄ

          Սկիզբ: 13.08.2017 / 09:30
          Ավարտ: 13.08.2017 / 19:30
          12.000 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Այս տուրի  շրջանակներում նախատեսվում է իրականացնել իր տեսակի մեջ յուրահատուկ ձիարշավ Դիլիջանի սարերում,

          որի ընթացքում հնարավորություն կունենանք հիանալու մեր բնաշխարհի անզուգական գեղեցկությամբ, ծանոթանալու

          գյուղի հյուրընկալ մարդկանց հետ, շնչելու անտառների թթվածնով հարուստ օդն ու մի լավ հանգստանալու բնության գրկում:Մեկնարկը կլինի անտառապատ լեռներով շրջապատված Հաղարծին գյուղից (նախկինում` Ջարխեջ, Կույբիշև): 

          Ճանապարհին դադարներ կունենանք Սպիտակ աղբյուր և Ղալ քար ավերակ բնակատեղիներում`

          հնարավորություն տալով նաև հանգստանալու մեր հավատարիմ ձիերին:Այնուհետև լեռնային կածաններով կբարձրանանք Շատվոր աղբյուր լեռը, որի շուրջբոլորը հիասքանչ տեսարաններ են բացվում:

          Լավ հանգստանալուց հետո մեկ այլ հետաքրքիր ճանապարհով կվերադառնանք գյուղ:

          Վերադարձին դադար կունենանք Դիլիջան քաղաքի գողտրիկ անկյուններից մեկում` Խանջյանի տան մոտ, որտեղ կտեսնենք  Անտառի արքա քանդակը:

          Աղասի Խանջյանի ամառանոց Ձիավարություն Անտառի արքա Ձիավարություն Դիլիջան Ձիավարություն Աղասի Խանջյանի ամառանոց Ձիավարություն

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել: 

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          1․ տրանսպորտի ծառայություն (այդ թվում նաև 2 վիլիսների)

          2․ ձիերի վարձակալության վճար

          3․ ուղեկցորդների ծառայությունները

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ