wanna check in?

          ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԿԻԼԻԿԻԱ

          Սկիզբ: 21.07.2017 / 08:00
          Ավարտ: 21.07.2017 / 21:00
          0 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը նախատեսում է 10-օրյա աննախադեպ ճանապարհորդություն դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա:

          Ահա երթուղին.
          ԵՐԵՎԱՆ-ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԿԱՐՍ-ԱՆԻ-ԲԱՅԱԶԵՏ-ԲԵՐԿՐԻ-ՎԱՆ-ԱՂԹԱՄԱՐ-ԲԻԹԼԻՍ- ԴԻԱՐԲԵՔԻՐ – ՈՒՐՖԱ-ԱՅԱՍ-ԿՈՌԻԿՈՍ -ԱԴԱՆԱ-ՍԻՍ-ՄԱՐԱՇ-ՄԱԼԱԹԻԱ-ՆԵՄՐՈՒԹ- ԽԱՐԲԵՐԴ-ԷՐԶՐՈՒՄ-ԱՐԴԱՀԱՆ-ԵՐԵՎԱՆ

          10 հրաշալի օրեր, որոնց ընթացքում մենք կհիանանք Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի բազմաթիվ բնական և պատմամշակութային հուշարձանների գեղեցկությամբ, կլինենք Պատմական Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում, Կարս, Դարույնք (Բայազետ), Վան, Բաղեշ (Բիթլիս), Տիգրանակերտ (Դիարբեքիր), Եդեսիա (Ուրֆա), Ադանա, Սիս (Կոզան), Մարաշ, Մալաթիա, Խարբերդ (Էլյազիգ), Կարին (Էրզրում), Արդահան քաղաքներում:
          Ճանապարհորդության ընթացքում կլինենք Հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիում, որտեղ գտնվում են բազմաթիվ նշանավոր ճարտարապետական կառույցներ: Մեզ սպասվում է այցելություն Պատմական Հայաստանի ևս մեկ նշանավոր մայրաքաղաքներից մեկը` Կարս, որը նշանավոր է իր Առաքելոց տաճարով, հզոր ամրոցով ու հնամյա շենքերով:
          Ճանապարհորդության շրջանակներում կլինենք Բայազետի նշանավոր ամրոցում (Դարոյնք), ինչպես նաև կայցելենք բնության անզուգական հրաշալիքներից մեկը` Բերկրիի ջրվեժը:

          Արշավի ընթացքում կլինենք Վանա լճի ափին գտնվող Վանի հզոր ամրոցում, Աղթամարի Սբ. Խաչ վանքում, կհամտեսենք Վանա տառեխ ձուկը, այնուհետև կտեսնենք Բիթլիս քաղաքը` իր հինավուրց տներով, եկեղեցիներով ու ամրոցով, ինչպես նաև կայցելենք Տիգրանակերտի Սբ. Կիրակոս հայկական գործող եկեղեցին:

          Ճանապարհորդության զարդը կհանդիսանա գեղեցկուհի Կիլիկիան, որտեղ կտեսնեք հունա-հռոմեական և բյուզանդական, ինչպես նաև խաչակիրների կողմից ստեղծված հուշարձաններ, կտեսնենք Այաս և Կոռիկոս ծովափնյա ամրոցները, կհանգստանանք Միջերկրականի ափին…

          Մեզ սպասում են Ադանա քաղաքը` իր հետաքրքիր տներով, Սիս մայրաքաղաքը` իր հզոր ամրոցով ու եկեղեցով, Լամբրոն, Լևոնկլա, Հռոմկլա ամրոցները, նշանավոր քաղաքների ավերակներ, հնագույն կամուրջներ ու աքվեդուկներ և, իհարկե, գեղեցիկ համայնապատկերներ` Միջերկրական ծովի, Տավրոսյան բարձրաբերձ լեռների ու Կիլիկիո արգավանդ դաշտի տեսարաններով:

          Ճանապարհորդության ընթացքում կլինենք Մարաշ քաղաքում, ուր պահպանվել են բազմաթիվ հին տներ, կբարձրանանք Նեմրութ լեռը, ուր գտնվում են հայ հեթանոսական աստվածների ու նշանավոր արքաների հսկայական արձանները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, կլինենք Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցում, Խարբերդի հզոր ամրոցում, կկտրենք Մնձուրի երկնահաս լեռները, կայցելենք Ապրանից վանքը, ուր պահպանվել են աշխարհում ամենամեծ խաչքարերը:

          Ճանապարհորդության վերջնամասում կլինենք Էրզրումի ամրոցում, կանցնենք Թորթումի կիրճով` հիանալով գեղեցիկ լճակի և բարձրից գահավիժող ջրվեժի գեղեցկությամբ, կտեսնենք Տայքի Բանակի տաճարը և անմոռանալի տպավորություններով կվերադառնանք Երևան:

          Գիշերակացը` Կարս, Վան, Դիարբեքիր (Տիգրանակերտ), Այաս, Կոռիկոս, Մարաշ, Խարբերդ, Էրզրում քաղաքների ու վայրերի հյուրանոցներում:

          Կիլիկիա Ախթամար Նեմրութ Անի Բայազետ Բայազետ Անի Կարս Կարս Կարս

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          • տրանսպոտի ծառայություն
          • հյուրանոցների վճարներ (այդ թվում նախաճաշի),
          • թանգարանային տոմսեր
          • վիզա
          • նավով ուղևորություն
          • ուղեկցորդ ծառայություն

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ