wanna check in?

          ԱՆՎՃԱՐ ՍԻԹԻ ՏՈՒՐ

          Սկիզբ: 10.07.2017 / 19:00
          Ավարտ: 10.07.2017 / 21:00
          0 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Շրջայցը Երևանի տեսարժան վայրերով կմեկնարկենք Սախարովի հրապարակից։

          Այնուհետև կայցելենք Հանրապետության Հրապարակ` մայրաքաղաքի սիրտը, որն իրավամբ

          կարող է դասվել աշխարհի շքեղ հրապարակների շարքին։ Ի դեպ հենց այստեղ է, որ տեղադրվել է

          Խորհրդային Միության առաջին երգող շատրվանը։ Ճանապարհը կշարունակենք Հյուսիսային

          պողոտայով դեպի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն։

           

          Ի դեպ երբևէ մտածել էք` ինչի՞ են հարակից ավազանն անվանել Կարապի լիճ։ Ճանապարհը

          կշարունակենք դեպի Կասկադ` մայրաքաղաք Երևանի խորհրդանիշներից մեկը։ Բարձրանալով վեր`

          կշարժվենք դեպի Հաղթանակ զբոսայգի, որը տեղացիներն անվանում են Մոնումենտ։ Կայցելենք Մայր

          Հայաստան հուշարձան` իմանալու թե ինչպես տապալեցին Խորհրդային Միությունում Ստալինի

          ամենամեծ արձանը և թե ինչպես փոխեցին այն Մայր Հայաստանի արձանով։ Ճանապարհին կլսեք

          ամենատարբեր պատմությունները մայրաքաղաք Երևանի մասին։ Եվ իհարկե երեկոյան, եթե Արարատը

          լինի հաճո, ապա ականատես կլինեք ամենագեղեցիկ տեսարանին` Երևանի համայնապատկերը

          Արարատի ֆոնին։

           

          Շրջայցը կիրականացվի ոտքով:


          Դե ինչ, սիրով սպասում ենք ձեզ։

          Կասկադ Հաղթանակ զբոսայգի Հանրապետության հրապարակ Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն Կասկադ Հանրապետության հրապարակ Հաղթանակ զբոսայգի

          Մեկնարկի վայր - Սախարովի հրապարակ

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել: 

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

           գիդի ծառայություն

           

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ