wanna check in?

          4-ՕՐՅԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՊԱՐՍԿԱՀԱՅԱՍՏԱՆ

          Սկիզբ: 06.05.2017 / 07:00
          Ավարտ: 09.05.2017 / 23:00
          121.000 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          ONE WAY TOUR-ը նախաձեռնել է քառօրյա բացառիկ ճանապարհորդություն դեպի Հյուսիսային Իրան կամ Պարսկահայաստան,

          որի ընթացքում Ձեզ սպասվում են այցելություն բազմաթիվ տեսարժան վայրեր` բնական և պատմական նշանավոր հուշարձաններ:Ձեզ ենք ներկայացնում 4-օրյա ճանապարհորդության երթուղին.Օր 1. Երևան-Մակու (625 կմ)

          Երևանից շարժվում ենք երեկոյան ժամը 12:00-ին և գիշերը անցկացնում ենք ճանապարհին` միկրոավտոբուսի մեջ: Ագարակի անցակետում կլինենք առավոտյան ժամը 8:00-ին: Հատելով հայ-իրանական սահմանը` Արաքս գետի երկայնքով և Նախիջևանի սահմանով կշարժվենք դեպի հյուսիս-արևմուտք: Այնուհետև Ջուղա (Ջուլֆա) քաղաքի մոտ` Հին Ջուղա քաղաքի դիմաց` Արաքսի ափին կտեսնենք հինավուրց քարավանատունն ու Հովվի եկեղեցին, որից հետո կուղևորվենք դեպի իր հիասքանչ ճարտարապետությամբ հայտնի Ս. Ստեփանոս Նախավկայի վանք (Մաղարդավանք), որը գտնվում է Արաքս գետի մոտ` գեղեցիկ կիրճում` Մաղարդա լեռան լանջին: Ըստ ավանդության, ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Ս. Ստեփանոս վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս Առաքյալը 1-ին դարում: Կճաշենք Ս. Ստեփանոս վանքի հացատանը, որը հաճելի միջավայր է, այնուհետև կմեկնենք դեպի Տղմուտ և Արաքս գետերի խառնարանը, որն իրենից հետաքրքիր տեսարան է ներկայացնում: Այստեղ են գտնվում Դարաշամբ գյուղի ավերակներն ու Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին: Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի հյուսիս-արևմուտք և Մասիսի փեշերով կհասնենք Մակու հինավուրց քաղաքը` Զանգմար գետի ափին: Կընթրենք քաղաքի ռեստորանում, որից հետո կայցելենք Մակու քաղաքի տեսարժան վայրերը` հին ամրոցը, հնգաչք կամուրջը: Գիշերակացը` Մակու քաղաքի հյուրանոցում:Օր 2. Մակու-Ուրմիա (390 կմ)

          Առավոտյան` նախաճաշելուց հետո, Մակվից կշարժվենք դեպի հայ ճարտարապետության գոհարներից մեկը հանդիսացող Ս. Թադեի վանքը, որը նույնպես ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում կարգադրել էր կառուցել այս վանքն ի հիշատակ Թադեոս Առաքյալի մարտիրոսության: Այժմ այս շքեղ վանքում ամեն ամառ հավաքվում են հազարավոր ուխտագնացներ: Վանքի մոտ կան մի քանի մատուռներ, որտեղ ըստ ավանդության թաղված է նաև Սուրբ Սանդուխտ կույսը: Ճաշելուց հետո Ս. Թադեի վանքից կուղևորվենք դեպի Խոյ` պատմական Պարսկահայք նահանգի Հեր գավառը: Ճանապարհին կանցնենք Ավարայրի դաշտով, ուր 451 թ. պարսից զորքի դեմ ճակատամարտի արդյունքում սպարապետ Վարդան Մամիկոնյանի առաջորդությամբ հայերը պահպանեցին իրենց ազգային և կրոնական ինքնությունը: Այնուհետև կուղևորվենք Խոյ (Հեր) քաղաք, ուր գտնվում է Ս. Սարգիս եկեղեցին (որը այժմ թանգարան է դարձել): Խոյում է գտնվում նաև 13-րդ դարի Իրանի մեծ բանաստեղծ և սուֆի Շամս Թավրիզիի դամբարանը, որը կարող ենք այցելել ցանկության դեպքում: Խոյից կշարժվենք դեպի Սալմաստ, որը հանդիսանում էր պատմական Պարսկահայք նահանգի Զարևանդ գավառի կենտրոնը: Ճանապարհին կտեսնենք հին կամուրջը` Կոտուր գետի վրա: Ապա կայցելենք Փայաջուկ գյուղ` Րաֆֆու ծննդավայր: Կտեսնենք այն դպրոցի փլատակները, ուր սովորել է մեծ գրողը, կտեսնենք նաև հին հայկական գերեզմանոցում գտնվող Րաֆֆու մոր շիրմաքարը: Սալմաստ քաղաքի մոտ են գտնվում նաև հայկական Հաֆտ Վան և Մահլամ գյուղերը, որտեղ կան եկեղեցիներ և ապրում են փոքրաթիվ հայեր: Գիշերակացը նախատեսվում է Ուրմիա քաղաքում, որը հանդիսանում է Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի կենտրոնը:Օր 3. Ուրմիա-Թավրիզ (175 կմ)

          Ուրմիա քաղաքի հյուրանոցում նախաճաշելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Թավրիզ, որը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոնն է համարվում: Դուրս գալով Ուրմիայից` կանցնենք Ուրմիա (Կապուտան) լճի վրա վերջերս կառուցված կամրջով: Ուրմիա լիճը անհոսք աղի լիճ է և հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի և Մերձավոր Արևելքի ամենամեծ լիճը։ Այն այժմ հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոսֆերային արգելոց: Ուրմիայի ժայռոտ կղզիները թաքստոց են հանդիսանում ֆլամինգոների, այլ հազվագյուտ թռչունների, վայրի այծերի և եղջերուների համար: Ցանկացողները կարող են լողալ այս յուրահատուկ լճի աղի ջրերում: Ճանապարհին նախատեսվում է այցելություն իր տեսակի մեջ եզակի Քանդովան գյուղը, որտեղ պահպանվել են հնագույն վիմափոր կացարաններ, և մինչ օրս էլ ապրում են մարդիկ իրենց հնավանդ նիստ ու կացով: Ճաշից հետո կմեկնենք Թավրիզ (Թավրեշ): Որոշ պատմիչներ վկայում են, որ այս քաղաքը հիմնադրել է Խոսրով Արշակունի թագավորը մ.թ. 220 թվականին կամ հիմնադրել են Սասանյանները 3-4-րդ դարերում: Այժմ Թավրիզը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոնն է, որն իր մեծությամբ չորրորդն է Իրանում, և մի ժամանակ եղել է մայրաքաղաք: Որոշ հնագետներ պնդում են, թե Եդեմի այգին գտնվում էր հենց այստեղ` Թավրիզի մերձակայքում: Թավրիզում կայցելենք Ս. Մարիամ հայկական եկեղեցին, որի մասին հիշատակել է Մարկո Պոլոն, Ս. Սարգիս հայկական եկեղեցին և Թավրիզի Հայոց ազգային առաջնորդարանը: Գիշերակացը` Թավրիզի հյուրանոցում:Օր 4. Թավրիզ-Երևան (580 կմ)
          Հյուրանոցում նախաճաշելուց հետո կտեսնենք քաղաքի կարևոր տեսարժան վայրերը` հրաշագեղ Երկնագույն մզկիթը` իր դարաշրջանի ամենափառահեղ շինություններից մեկը: Այն կառուցվել է Շահ Ջահանի օրոք, որը 15-րդ դարում թուրքական Կարա Կոյունլու` սև ոչխարավորներ ցեղի առաջնորդ էր: Կտեսնենք Թավրիզ քաղաքի խորհրդանիշը` Արգ-ե Թավրիզ-ը` 14-րդ դարի միջնաբերդի մի մասը: Կշրջենք գեղեցիկ Թավրիզյան շուկայում (բազար), որը ժամանակին եղել է ամենամեծ և ամենագեղեցիկ շուկան Մերձավոր Արևելքում, կայցելենք նաև Էլ Գոլի զբոսայգի: Այնուհետև կուղևորվենք դեպի հայ-իրանական սահման: Ուշ երեկոյան կհասնենք Երևան:

          Ասիաբ խարաբե ջրվեժ Մաղարդավանք Արաքս գետ Խաչքար Ջուղայում Մակու Սբ. Թադեի վանք Ուրմիա լիճ Մակու

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          1. տրանսպորտի ծառայություն

          2. ուղեկցորդ-գիդի ծառայություն

          3. գիշերակաց

          4. նախաճաշ

          5. թանգարանային մուտքի տոմսեր

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ