wanna check in?

      19-ՕՐՅԱ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ – 1100 EURO

      Սկիզբ: 20.10.2016 / 07:00
      Ավարտ: 21.11.2017 / 21:00
      Գինը՝ 590.000 AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը հոկտեմբերի 20-ին կազմակերպում է հուշերի ճանապարհորդություն դեպի ԵՎՐՈՊԱ: Սովետական տարիներին ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ զինվորական ծառայություն անցած, կամ պարզապես Եվրոպան բացահայտել ցանկացողների համար:
      Երթուղին՝ Երևան – Վորոնեժ – Վարշավա – Բեռլին – Ամստերդամ – Բրյուսել – Փարիզ – Լիոն – Մարսել –Նիցցա – Մոնակո (Մոնտե-Կառլո) – Միլան – Վիենա – Բրատիսլավա – Կրակով – Վորոնեժ – Երևան:
      Ուղևորությունը իրականացվելու է BUSVOYAGE-ի բարձրակարգ տուրիստական ավտոբուսով: Լինելու են այցեր նախկին զորամասեր (Գերմանիայում), այցելություններ տեսարժան վայրեր, շոփինգ տուրեր և այլն:
      Տասնիննօրյա ճանապարհորդության արժեքն է 1100 եվրոյին համարժեք դրամ, որն իր մեջ ներառում է նաև հյուրանոցային վճարները և նախաճաշը:
      Բոլոր փաստաթղթերի և վիզաների ձևակերպումը կազմակերում ենք մենք:

      20.10.16թ. – Մեկնում Երևանից

      20.10.16թ. – Բագրատաշենում (Հայաստան) փաստաթղթերի ձևակերպում և անցում Հայաստանից Վրաստան:

      20.10.16թ. – Վերին Լարսում փաստաթղթերի ձևակերպում և անցում Վրաստանից Ռուսաստան:

      21.10.16թ. – Ժամանում Ռուսաստանի Վորոնեժ քաղաք: Գիշերել հյուրանոցում:

      22.10.16թ. – Առավոտյան նախաճաշ հյուրանոցում, այնուհետև ուղևորվել Բելոռուսիայի Բրեստ քաղաք:

      23.10.16թ. – Ժամանում Բրեստ քաղաք: Փաստաթղթերի ձևակերպում և անցում Բելոռուսիայից Լեհաստան:

      23.10.16թ. – Ժամանում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա: Գիշերել հյուրանոցում:

      24.10.16թ. – Առավոտյան նախաճաշ հյուրանոցում, շրջագայություն Վարշավայի տեսարժան վայրերով, ազատ ժամանակ: Ուղևորվել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին:

      24.10.16թ. – Ժամանում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին: Գիշերել հյուրանոցում:

      25.10.16թ. – Առավոտյան նախաճաշ հյուրանոցում, շրջագայություն Բեռլինի տեսարժան վայրերով (City tour), այցելություններ նախկին սովետական զորամասեր, ազատ ժամանակ: Գիշերել հյուրանոցում:

      26.10.16թ. – Առավոտյան նախաճաշ հյուրանոցում, շրջագայություն Բեռլինի տեսարժան վայրերով, այցելություններ նախկին սովետական զորամասեր; ազատ ժամանակ; ուղևորվել Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ:

      26.10.16թ. – Ժամանում Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ: Այցելություն “Կարմիր լապտերների փողոց”: Գիշերել հյուրանոցում:

      27.10.16թ. – Առավոտյան նախաճաշ հյուրանոցում, ուղևորվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել:

      27.10.16թ. – Ժամանում Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել: Շրջագայություն Բրյուսելի տեսարժան վայրերով: Ուղևորվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

      27.10.16թ. – Ժամանում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Շրջագայություն Փարիզի տեսարժան վայրերով (Էյֆելյան աշտարակ, Կոմիտասի արձան, Նապոլեոնի գերեզման):Գիշերել հյուրանոցում:

      28.10.16թ. – Առավոտյան նախաճաշ հյուրանոցում: Շրջագայություն Փարիզի տեսարժան վայրերով (Մոլենռուժ, Մոնմատխը, Լուվր, Ելիսեյան դաշտեր, Շանզելիզե, Հաղթական կամար): Ուղևորվել Ֆրանսիայի Լիոն քաղաք:

      29.10.16թ. – Ժամանում Ֆրանսիայի Լիոն քաղաք: Շրջագայություն Լիոնի տեսարժան վայրերով: Ուղևորվել Ֆրանսիայի Մարսել քաղաք:

      29.10.16թ. – Ժամանում Ֆրանսիայի Մարսել քաղաք: Շրջագայություն Մարսել քաղաքում: Գիշերել հյուրանոցում:

      30.10.16թ. – Առավոտյան նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվել Ֆրանսիայի Նիցցա քաղաք: Շրջագայություն Նիցցա քաղաքում: Ուղևորվել Մոնակո (Մոնտե Կառլո):

      30.10.16թ. – Ժամանում Մոնակոյի մայրաքաղաք Մոնտե Կառլո: Շրջագայություն Մոնտե Կառլոյի տեսարժան վայրերով: Ուղևորվել Իտալիայի Միլան քաղաք:

      30.10.16թ. – Ժամանում Իտալիայի Միլան քաղաք: Գիշերել հյուրանոցում:

      31.10.16թ. – Առավոտյան նախաճաշ հյուրանոցում: Շրջագայություն Միլանի տեսարժան վայրերում (Դումո տաճար, Վիկտոր Էմանուել II_ի պասսաժ, Լա Սկալա օպերայի և բալետի թատրոն, Սֆորեցկո ամրոց): Ուղևորվել Ավստրիայի մայրաքաղաք Վիենա:

      01.11.16թ. – Ժամանում Ավստրիայի մայրաքաղաք Վիենա: Շրջագայություն Վիենայի տեսարժան վայրերում (Թագավորական պալատ, Պառլամենտ, Մոցարտի հուշարձան, սբ. Ստեփանոսի եկեղեցի, Պրատեր ժամանցի այգի): Գիշերել հյուրանոցում:

      02.11.16թ. – Առավոտյան նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա:

      02.11.16թ. – Ժամանում Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա: Շրջագայություն քաղաքի տեսարժան վայրերով, ազատ ժամանակ: Ուղևորվել Լեհաստանի Կրակով քաղաք:

      02.11.16թ. – Ժամանում Լեհաստանի Կրակով քաղաք: Գիշերել հյուրանոցում:

      03.11.16թ. – Առավոտյան նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվել Բելոռուսիայի Բրեստ քաղաք:

      03.11.16թ. – Փաստաթղթերի ձևակերպում և անցում Լեհաստանից Բելոռուսիա:

      04.11.16թ. – Ժամանում Ռուսաստանի Վորոնեժ քաղաք: Գիշերել հյուրանոցում:

      05.11.16թ. – Առավոտյան նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվել Հայաստան:

      06.11.16թ. – Վերին Լարսում փաստաթղթերի ձևակերպում և անցում Ռուսաստանից Վրաստան:

      07.11.16թ. – Ժամանում Երևան:

      Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1. տրանսպորտ

      2. գիդի ծառայություն

      3. հյուրանոց

      4. նախաճաշ

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Բիլայն
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ