wanna check in?

          ՔԱՅԼԱՐՇԱՎ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔԻՑ ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔ

          Սկիզբ: 18.09.2016 / 07:30
          Ավարտ: 28.07.2017 / 00:38
          6.500 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Նախատեսվում է յուրահատուկ քայլարշավ Տավուշի անտառներում, որտեղ, բացի հիասքանչ բնության գեղեցկությունից, կտեսնենք և կհիանանք Տավուշի երկու հոյակերտ վանքերի գեղեցկությամբ:

          Սկզբում կլինենք անտառապատ լեռներով շրջապատված, 12-13-րդ դարերում կառուցված Նոր Վարագավանք վանական համալիրում, որտեղ այդ օրը հավաքվում են ուխտավորներ տարբեր վայրերից: Վանքն իր անունը ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքի անունից, որի առաջնորդը, մոնղոլների կողմից վանքը ավերելուց հետո, այստեղ է տեղափոխել վանքում պահվող մասունքները, այդ թվում Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը։

          Վանքի պատմությանն ու ճարտարապետությանը ծանոթանալուց հետո քայլարշավի մյուս կանգառը կլինի անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին գտնվող, հայ քաղկեդոնականների կառուցած աղյուսաշեն Սրվեղի նշանավոր վանքը, որը կառուցվել է 13-րդ դարում: Սրվեղի վանքն ունի շեշտված վերձիգ համաչափություններ, սրածայր վեղարով գմբեթ, որով էլ, ըստ ժողովրդական ստուգաբանության, բացատրվում է Սրվեղ անվանումը:Մեր ճանապարհը կանցնի կաղնիների և հաճարենիների թավ անտառի միջով, որտեղ կան հեքիաթային բացատներ, մենակյաց ժայռեր ու հայելանման լճակներ, իսկ քայլարշավի ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 15 կմ:

          Արշավի վերջնամասում կիջնենք մոտակա Այգեհովիտ գյուղը, որտեղից էլ կվերադառնանք Երևան:

          Նոր Վարագավանք Սրվեղի վանք Նոր Վարագավանք Նոր Վարագավանք Նոր Վարագավանք

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          1. գիդի ծառայություն

          2. տրանսպպորտի ծառայություն

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ