wanna check in?

          ՏՈՒՐ ԴԵՊԻ ՀՈՐՍ ԵՎ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԵՐ

          Սկիզբ: 22.05.2016 / 08:00
          Ավարտ: 24.05.2017 / 15:53
          5.500 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Այս անգամ սպասվում է աննախադեպ արշավ դեպի Վայոց Ձորի` շատերիս կողմից անհայտ Հորս և Աղավնաձոր գյուղերը:

          Հորս գյուղը վերաբնակեցվել է 1918 թվականին Նախիջևանի Մեծոպ գյուղից ներգաղթված ընտանիքներով։ Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում Իշխան Չեսար Օրբելյանի կողմից 13-րդ դարում կառուցված զարդաքանդակներով հարուստ կիսավեր ապարանքը: Այն հայտնի է նաև «Չեսարի Դարպաս» անունով:

          Գյուղում և շրջակայքում պահպանվել են նաև վարդագույն քարերով կերտած մի ավերակ եկեղեցի և ընդարձակ գերեզմանատուն` 13-14-րդ դարերի խաչքարերով: Գյուղին և նրա հուշարձաններին ծանոթանալուց հետո բեռնատարով կուղևորվենք դեպի սարերում թաքնված Հորսի լիճը: Այստեղից կսկսենք մեր քայլարշավը դեպի Աղավնաձոր գյուղը, որի ճանապարհն անցնում է աշնանային անտառի, սարերի ու ձորերի միջով: Առաջին կանգառը կլինի մի շատ գեղեցիկ լճի մոտ, որին տեղացիները անվանում են Աբանայի լիճ:

          Այնուհետև կհասնենք ևս մեկ լքված գյուղատեղի` Ուլգյուր անունով, որը հայտնի է իր փոքրիկ եկեղեցիով և յուրօրինակ վիշապաքար-խաչքարերով: Ենթադրվում է, որ Ուլգյուր-Ուլգյուղը միջնադարի մեծ քանդակագործ-ճարտարապետ Մոմիկի ծննդավայրն է:

          Մեր քայլարշավը կավարտենք բազմաթիվ ավանդություններով հարուստ Աղավնաձոր գյուղում, որտեղից էլ կվերադառնանք Երևան:

          ջրվեժ Հորս գյուղում Ուլգյուր Ուլգյուր Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          1․ գիդ / ուղեկցորդի ծառայություն

          2․ տրանսպորտի ծառայություն

           

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ