wanna check in?

          ՄԵԾ ՓՈՒՌ 2016` ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՔՅԱՎԱՌՑԻՆԵՐԸ

          Սկիզբ: 30.10.2016 / 09:30
          Ավարտ: 30.10.2016 / 18:00
          4.000 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          2016 թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-14:00-ին, Գավառի տարածաշրջանում կանցկացվի «Մեծ փուռ 2016» միջոցառումը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով:

          «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի ավարտը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Գանձակ և Սարուխան համայնքների «Կարտոֆիլ արտադրողների խմբերը» կկազմակերպեն «Փռի կարտոլի» շքեղ հյուրասիրություն: Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, կկազմակերպվեն մրցույթներ, խաղեր, ինչպես նաև՝ կարտոֆիլից պատրաստված շուրջ հիսուն տեսակի ուտեստների համտես: Անակնկալներով լի համահայկական «Մեծ փուռ»-ն արդեն ապացուցել է, որ կարող է այցելուների համար դառնալ անփոխարինելի և անկրկնելի հուշ:

          Ձեր մասնակցությունը կխթանի տարածաշրջանում կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացմանը՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը: Ուրեմն՝ առաջ դեպի «Մեծ փուռ»՝ վայելելու Քյավառի համն ու հոտը: Իսկ մինչ այդ կայցելենք նաև Հայրիվանք և Նորատուսի խաչքարադաշտ:

          Գավառ Հայրավանք Նորատուսի խաչքարեր Նորատուսի խաչքարեր Հյուրասիրում են քյավառցիները Կարտոֆիլ Կարտոֆիլ Կարտոֆիլ Կարտոֆիլվ ուտեստ Խորոված կարտոֆիլ

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          1․ գիդի ծառայություն

          2․ տրանսպորտի ծառայություն

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ