wanna check in?

      ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ՓԱՌԱՏՈՆ

      Սկիզբ: 04.06.2016 / 08:00
      Ավարտ: 22.10.2017 / 12:12
      6.000 AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Ի՞նչ է Էկոտուրիզմը

      Էկոտուրիզմը բնության, նրա առանձին բաղադրիչների( Օրինակ՝ լանդշաֆտներ, բնության հուշարձաններ, բույսերի կամ կենդանիների որոշակի տեսակներ) և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջությունն է:

      Ո՞րն է նպատակը

      Էկոզբոսաշրջության փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

      Ի՞նչ է նախատեսվում

      Ծրագրում նախատեսվում է կազմակերպել հետևյալ միջոցառումները՝ 1. Փառատոնի բացման արարողություն, տեղական սննդի վաճառք, էկոզբոսաշրջային ծառայությունների ցուցահանդես, 2. “Մարզային հեծանվային գավաթ” մրցույթ, 3. Ժայռամագլցման սիրողական մրցույթ և դասընթաց, 4. Էկոերթուղիներով քայլարշավ և ձիարշավ, 5. Վրանային ավանի հիմնում, որտեղ երեկոյան կիթառով մենահամերգներով հանդես կգան անհատ կատարողներ, 6. ՀՀ Կարմիր գրքային բուսական և կենդանական աշխարհին նվիրված ֆոտոցուցահանդես, 7. Վրանային ճամբարում կրթական դասախոսությունների իրականացում հետևյալ թեմաներով՝ • Առաջին բուժօգնություն, • Բնության պահպանություն և կենսաբազմազանություն, • Փոխօգնության սկզբունքները արշավների ընթացքում, • Անվտանգության ապահովման սկզբունքներ արշավների ընթացքում, • Արշավային հագուստի ընտրության յուրահատկությունները. 8. Ձիարշավ և քայլարշավ դեպի Մարտիրոս համայնքի Ս. Հակոբ եկեղեցի, վիմափոր Սբ. Աստվածածին եկեղեցի և Չումովի (Չմոյի) լիճ:

      Օրվա ժամանակացույցը. 08:00 – Մեկնում Երևանից 12:30 Փառատոնի բացման արարողություն 12:30 – 14:00 “ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ 4” Հայաստանի սիրողական հեծանվասպորտի մարզային չորրորդ մրցաշար 11:00 – 18:00 Էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք 13:00 – 14:00 Ճաշ (վճարովի – 1500 ՀՀԴ) 14:00 – 19:00 Քայլարշավներ Գոմք համայնքի էկոերթուղիներով (Խաչքար-մատուռ, Կամարաձոր, Խաչքարերով փորագրված ժայռ, Գոմքի լիճ) 14:00 – 19:00 Բուսաբանական էքսկուրսիա 14:00 – 19:00 Ժայռամագլցում 14:00 – 19:00 Ձիարշավներ (վճարովի 1500 ՀՀԴ և 10 000 ՀՀԴ) 19:00 Ընթրիք (վճարովի – 1500 ՀՀԴ) 21:30 Երևան

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:  

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1․ գիդի ծառայություն

      2․ տրանսպորտի ծառայություն

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Բիլայն
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ