wanna check in?

      ԱՇՆԱՆԱՅԻՆ ՔԱՅԼԱՐՇԱՎ ՎԵԴԻ ԳԵՏԻ ՀՈՎՏՈՒՄ

      Սկիզբ: 23.10.2016 / 07:00
      Ավարտ: 23.10.2016 / 22:00
      7.000 AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      ONE WAY TOUR-ը այս կիրակի կազմակերպում է յուրատեսակ մի արշավ Վեդի գետի հովտում, որն աչքի է ընկնում բնության յուրօրինակ գեղեցկությամբ և լքված գյուղատեղիների ու հուշարձանների առատությամբ: Կմեկնենք Ուրցաձոր գյուղ, որտեղից բեռնատարով կմտնենք Խոսրովի անտառ արգելոցի տարածք (պատմական Ուրծ գավառ) և կհասնենք Ջղին (Ջղունալիճ) կոչվող բնական գեղեցիկ լճակների մոտ: Այստեղ են գտնվում նույնանուն լքված գյուղատեղիի ավերակներն ու խաչքարերով գերեզմանոցը, որտեղից ժամանակին Էջմիածին է տեղափոխվել Մամիկոնյանների «Ամենափրկիչ» հրաշագեղ խաչքարը (13-րդ դար): Ջղին լճակից կսկսենք մեր քայլարշավը դեպի «Մանկուք» գյուղատեղի, որը լքվել է նախորդ դարի 50-ական թվականներին:

      Քայլարշավը կանցնի Վեդի գետի վերին հոսանքով և նրա վտակ Մանկուք գետակի հովտում, որը հարուստ է բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մանկուքը հարուստ է 5-13-րդ դարերի բազմազան հուշարձաններով՝ Սագրաբերդ ամրոց, ավերակ եկեղեցիներ, նրբաքանդակ խաչքարեր և այլն:

      Մանկուքից կքայլենք դեպի մեկ այլ լքված գյուղատեղի, որը հայտնի է «Սպիտակ վանք» («Աղքիլիսա») անունով: Վերջինս իրենից ներկայացնում է միջնադարյան եկեղեցու ավերակներ՝ 10-14-րդ դարերի խաչքարերով: Քայլարշավը կշարունակենք դեպի բեռնատար, որով կվերադառնանք արգելոցի ուղեփակոց: Ճանապարհին կանգառ կունենանք նաև ձկնաբուծարանի մոտ: Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ 8 կմ:

       
      Աշնանային քայլարշավ Վեդի գետի հովտում

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1․ գիդի ծառանյություն

      2․ տրանսպորտի ծառայություն

      3. բեռնատարի ծառայություն

      4. մուտքավճար

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Բիլայն
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ