wanna check in?

          ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԱԹԱՆ – ԳԱԹԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ 2016

          Սկիզբ: 25.09.2016 / 09:00
          Ավարտ: 28.05.2017 / 03:20
          5.000 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Վայոց Ձորի Խաչիկ գյուղում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած “Գաթայի փառատոնը”: Փառատոնի շրջանակներում հյուրերը հնարավորություն կունենան վայելել ազգային երգն ու պարը, մասնակցել բազմապիսի խաղերի, ականատես լինել գաթայի և արիշտայի պատրաստմանը, օղու թորմանը և այլն: Փառատոնին լինելու է նաև արհեստի և արվեստի գործերի ցուցահանդես վաճառք: Մասնակիցները կկարողանան համտեսել լավագույն գաթան, ինչպես նաև համայնքին բնորոշ համեղ ճաշատեսակները և բարիքները: Մասնակիցներին սպասվում են նաև այլ հաճելի անակնկալներ:

          Փառատոնի շրջանակներում նախատեսվում է նաև

          – Ազգային երգ ու պար

          – Ազգային խաղեր

          – Գաթայի պատրաստման մրցույթ

          – Ձիավարություն

          – Արիշտայի պատրաստում

          – Օղու թորում

          – Այցելություն գյուղի փոքրիկ թանգարան

          – Գյուղին բնորոշ համեղ ճաշատեսակների և բարիքների համտես

          – Արհեստի և Արվեստի գործերի ցուցահանդես վաճառք:

          Փառատոնից հետո մեզ սպասվում է այցելություն Խաչիկ գյուղի մոտակայքում գտնվող Քարկոփի կամ Խոտակերաց վանքը` կառուցված 9-13-րդ դարերում, ինչպես նաև կայցելենք Պարույր Սևակի տուն Թանգարան:

          գաթա Խաչիկ գյուղ օղու թորում Քարակոփի վանք Պարույր Սևակի տուն-թանգարան

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          1. գիդի ծառայություն

          2. տրանսպորտի ծառայություն

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ