wanna check in?

      ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

      Լավագույններին երաշխավորում ենք
      ԱՇԽԱՏԱՆՔ

      Սկիզբ: 02.11.17
      Ավարտ: 25.12.17

      ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ՝

      ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՎԱՐԵՆ՝

      Երաշխավորում ենք՝

      -հիմքային գիտելիքների տրամադրում և ուսուցում 24 դասաժամերի ընթացքում,
      -լավագույներին աշխատանքի ապահովում մեզ մոտ,
      -ամբողջ գումարի հետ վերադարձ՝ դասընթացը Ձեզ համար արդյունավետ չլինելու դեպքում:

      Դասընթացը ներառում է՝

      տեսական և գործնական պարապմունքներ, որոնք ապահովում են զբոսաշրջային մենեջերի մասնագիտական գիտելիքների ու կարողությունները ձևավորումը:

      5 պատճառ՝ ինչու մասնակցել դասընթացին՝

      1. գործնական պարապմունքներ
      2. դասավանդում է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը
      3. դասերը անց են կացվում երեկոյան ժամերին 
      4. պրակտիկայի ձեռքբերում դասընթացի շրջանակներում
      5. լավագույններին աշխատանքի ապահովվում

      Դասընթացի արդյունքում՝

      դասընթացի մասնակիցները կկարողանան մշակել զբոսաշրջային երթուղիներ և փաթեթներ և կտիրապետեն զբոսաշրջային փաթեթի բաղադրիչբերը լրացնելու համար անհրաժեշտ կոմունիկացիոն կապերի ու տեխնոլոգիաների իրականացման հմտություններին:

       

      Դասավանդվող թեմաները՝

      1) ՀՀ Օրենք Զբոսաշրջության և Զբոսաշրջային Գործունեության Մասին

      2) ՀՀ զբոսաշրջային ռեսուրսները, դասակարգումը: Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերի զբոսաշրջային ռեսուրսները

      3) Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի զբոսաշրջային ռեսուրսները

      4) Երևան քաղաքի զբոսաշրջային ռեսուրսները

      5) Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը որպես զբոսաշրջային գրավչություն

      6) Զբոսաշրջային ծառայություններ, դասակարգումը: Զբոսաշրջային ծառայություններ Հայաստանի մարզերում և Երևան քաղաքում

      7) Զբոսաշրջային երթուղիների մշակում. սկզբունքներն ու առանձնահատկությունները

      8) Ճանաչողական և թեմատիկ երթուղիների մշակում

      9) Զբոսաշրջային փաթեթի մշակում

      10) Զբոսաշրջային փաթեթի մշակում ըստ թիրխային խմբի պահանջների. թիրախային խմբի կարիքների վերլուծություն

      11) Զբոսաշրջային փաթեթի ժամաբաշխում, նկարագրություն

      12) Զբոսաշրջային փաթեթի գնի հաշվարկում

      13) Զբոսաշրջային փաթեթի բաղադրիչները լրացնելու համար անհրաժեշտ կոմունիկացիոն կապերն ու տեխնոլոգիաներն

      14) Տրանսպորտային ծառայության ընտրությունը

      15) Հյուրանոցային ծառայության ընտրությունը

      16) Սննդի սպասարկման կազմակերպումը

      17) Զբոսավարի ծառայության կազմակերպումը

      18) Պայմանագրային հարաբերությունները զբոսաշրջությունում

      19) Ֆորս- մաժորային իրավիճակների և ռիսկերի կառավարում

      20) Զբոսաշրջային ապրանքի իրացում

      21) Զբոսաշրջային ապրանքի խթանում և գովազդ

      22) Զբոսաշրջիկի/ հաճախորդի բավարարվածության գնահատում

      23) Զբոսաշրջիկի հետ հետադարձ կապի ապահովում:

       

      Լրացուցիչ տեղեկություններ՝

      -դասընթացին զուգահեռ մասնակիցները կստանան դասավանդվող առարկաների և լրացուցիչ նյութերի էլեկտրոնային տարբերակները,
      -յուրաքանչյուր դասի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն ստուգիչ, իսկ ամսվա վերջում ամփոփիչ հարցաշարեր, որոնք կօգնեն մասնակիցներին նյութը հեշտությամբ յուրացնելու գործում,
      -դասընթացը ավարտողները կստանան մասնակցության վկայական, իսկ հաջողությամբ ավարտածները՝ որակավորման վկայագրեր և աշխատանքի տեղավորում ONE WAY TOUR-ում,
      -լսարանները հարմարավետ են՝ ապահովված անհրաժեշտ գույքով, ընդմիջմանը կլինի կոֆեբրեյք և զրույց մասնագետի հետ:

      ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ ԱՄՍԱԿԱՆ

      45.000

      35.000

      FAQ

      Ի՞նչ կտա ինձ այս դասընթացը

      Մասնակցելով դասընթացին` Դուք ձեռք կբերեք նոր մասնագիտություն, իսկ լավագույնները կապահովվեն աշխատանքով մեզ մոտ՝ ONE WAY TOUR-ում:

      Ո՞ր ժամերին են սկսվում դասընթացները և ի՞նչ տևողություն ունեն

      Դասընթացները անց են կացվում երեկոյան ժամերին և տևում են 2 ժամ: 

      Ինչպե՞ս մասնակցեմ

      Գրանցվելու համար սեղմեք ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ կոճակին, լրացրեք և ուղղարկեք հայտը կամ գրանցվեք անվճար դասին՝ սեղմելով ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ:

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2017