wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

      15.04.17

      Հաղթանակներով հայտնի Մայիսը թերևս լավագույն ժամանակներից է հանգիստը Հայաստանում անցկացնելու համար: Բնության զարթոնքի հետ մեկտեղ կարելի է ներկա լինել Երևանում կազմակերպվող պաշտոնական տոնակատարություններին և մասնացկել տուրերի Հայաստանի ողջ տարածքում: Բացի մայիսի 1-ին նշվող աշխատավորների տոնից, հայ ժողովուրդը տոնում է նաև Շուշիի ազատագրումը, Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը և Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը:

      Nerqin-nkar

      4

       

      Մայիսի 1-ը՝ աշխատավորների միջազգային օր

      Մայիսի 1-ը՝ աշխատավորների միջազգային օրը տոնում են աշխարհի ավելի քան 140 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Որոշ երկրներում էլ այն նշվում է մեկ այլ օր: Մայիսի 1-ը որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ, 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ` աշխատանքային պայմանները բարելավվելու և աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլը, սակայն, ավարտվել էր ոստիկանության աշխատակիցների հետ բախումով, ինչի արդյունքում զոհվել են 8 ոստիկան և 4 ցուցարար, վիրավորվել տասնյակ մարդիկ:

      Մայիսի 1

      Մայիսի 1

      1889-ին 2-րդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժմանը միացավ նաև Ռուսաստանը: Իսկ արդեն Խորհրդային Միության ստեղծումից հետո մայիսի 1-ը սկսեցին նշել մեծ շուքով` տոնական եծ շքերթով: ԽՍՀՄ փլուզումից հետո, այս տոնը Հայաստանում մղվեց երկրորդ պլան` ելնելով պատերազմական և սոցիալական բազմաթիվ խնդիրներից, բայց վերջին տարիներին այն կրկին նշվում է: Այս օրը Հայաստանում ոչ աշխատանքային է: Մայիսի 1-ը հանդիսանում է նաև իրավունքների պաշտպանության, գործազրկության ու շահագործման վերացման օր։

      Մայիսի 1

      Մայիսի 1

       

      Մայիսի 9-ը` Հաղթանակի օր

      Մայիսի 9-ը եռատոն է հայ ժողովրդի համար: 1941-ին սկսված Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովուրդը մասնակցել է ուժերի ամբողջ ներդրումով: 1941-1945 թթ. Խորհրդային Միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ մղած Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը նախկին Խորհրդային Միության երկրներում կոչվել է Հայրենական Մեծ պատերազմ: Այդ պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: 11600 ԽՍՀՄ հերոսներից 106-ը հայեր էին, պատերազմի 4 մասնակիցներ դարձել են մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով, 160-ը՝ գեներալ, իսկ մեկը ծովակալ՝ Իսակով: 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվորներ դարձել են փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման:

      Մայիսի 9-ը` Հաղթանակի օր

      Մայիսի 9-ը` Հաղթանակի օր

       

      Մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման օր

      Մայիսի 9-ին ճակատագրական մեկ այլ հաղթանակ է Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրումը, որը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Շուշիի ազատագրման գործողության հեղինակ նշանավոր Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերով 1992 թվականի փետրվարից սկսած Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի դրությունն անտանելի էր: Ստեղծվել էր կիսաօղակ, որը Ստեփանակերտը պահում էր մշտական գնդակոծության տակ: Փետրվարի կեսերից հրթիռները կարկուտի նման թափվում էին Ստեփանակերտի և Շուշիի վրա` սփռելով ավերածություններ: Ստեփանակերտը գրեթե 70 տոկոսով ոչնչացված էր, մարդիկ ապրում էին նկուղներում, չկար ոչ հաց, ոչ ջուր: 1992-ի գարնանն արդեն այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որը պարտադրաբար պահանջում էր ազատագրել Շուշին: Հայաստանի ղեկավարությունը հավանություն չէր տալիս գործողությունների պլանին, որի պատճառով էլ կայանում է 72 հրամանատարների խորհրդակցությունը և որի արդյունքում որոշում է կայացվում անցնելու գործողությունների: Օպերացիան ստանում է «Հարսանիք լեռներում» արտասովոր անվանումը: 

      Շուշիի ազատագրումը

      Շուշիի ազատագրումը

      Այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի (Ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ) ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել: Այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը: Սկսվում է գործողության պատրաստությունը: Կոմանդոսի ողջ ջոկատը, կազմված 3800 հոգուց, անցնում է գործի: Գործողությունը սկսվում է մայիսի 8-ին ժամը 02:30-ին: Շուշին ազատագրվում է 26.5 ժամում: Մայիսի 9-ին առավոտյան 04:30-ին Տեր-Թադևոսյանին հաղորդում են, որ քաղաքն ազատագրված է: Շուշին այսօր ծաղկող քաղաք է, ուր պետք է անպայման այցելել Հայաստանում տուրերի մասնակցելիս:

      Շուշիի ազատագրումը

      Շուշիի ազատագրումը

       

      Մայիսի 9-ը` ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր

      Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հարնապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Դեռևս 1990-ականներից ԼՂՀ-ում ձևավորվել են կամավորական վաշտեր ու ջոկատներ: 1992 թվականին ինքնապաշտպանական ուժերի պետական կարգավիճակ ստացած կամավոր ստորաբաժանումների առաջին խոշոր մարտական հաջողությունը Շուշիի ազատագրումն էր մայիսի 9-ին, որն էլ ավելի ուշ հայտարարվել է ԼՂՀ ՊԲ ստեղծման օր:  Հայաստանի Հանրապետությունում և Արցախում մայիսի 9-ը նշվում է մեծ շուքով: Երևանում գլխավոր միջոցառումները Հաղթանակի զբոսայգում են, ուր կարող եք այցելել հանգիստը Հայաստանում անցկացնելիս ցանկացած ժամանակ: Այգում գտնվող Մայր Հայաստանի պատվանդանի ներսում էլ ամփոփված է թանգարան, որն  հիմնականում արտացոլում է 2 թեմա՝ Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատագրական պատերազմը:

      ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր

      ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր

       

      Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օր

      Վերջին կարոևոր իրադարձությունը գարնանային այս ջերմացնող ամսում Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումն է: Մայիսի 22-28-ին երիտթուրքերի դեմ մղած Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերիի փայլուն և անհավանական հաղթանակների արդյունքում հայ ժողովուրդը վերականգնեց դեռևս 9 դար առաջ կորցրած պետականությունը և հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունը: Առաջին հանրապետության մայրաքաղաքը դարձավ Երևանը: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկուս ու կես տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամիավորումները և հանրապետությունը խորհրդայնացվեց:  Երբ 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: Այսօր ավանդաբար միջոցառումներ են տեղի  ունենում Սարդարապատի հուշահամալիրում և Ապարանում:

      Հայաստանի Առաջին Հանրապետության օր

      Հայաստանի Առաջին Հանրապետության օր

      Հանգիստը Հայաստանում անցկացնելիս տոնակատարություններին մասնակցությունը նաև ներկայիս մշակույթին ծանոթանալու լավ առիթ է: Իսկ որոշ տուրեր Հայաստանում կազմվում են այնպես, որ հնարավոր է այցելել այն վայրերը որոնք այս կամ այն կերպ կապված են մայիսյան դեպքերի հետ, օրինակ Սարդարապատի թանգարանը:

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024