wanna check in?

          ՊԱՆՈՐԱՄԱ ՏՈՒՐ

          6 օր / 5 գիշեր
          Սկսած 446 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Այս տուրի ընթացքում մենք կայցելենք առավել հետաքրքիր մշակութային կոթողները  Հայաստանում ՝ աշխարհում առաջին պետական եկեղեցին, միակ հեթանոսական տաճարը, զարմանալի ժամանակակից քարանձավը և անտառներում թաքնված հրաշք վանքերը: Սա լավ հնարավորություն է վայելել Հայաստանի մայրաքաղաքի գույները և ջերմությունը , դեպի Արարատ լեռը բացվող պանորամային տեսարան, ինչպես նաև ծանոթանալ հայկական գինեգործության ավանդույթներին: Եկե՛ք ուսումնասիրենք հայկական մշակույթի թաքնված արահետները միասին։

          Ժամանում

          Ժամանում Երևան, դիմավորում և տեղափոխում հյուրանոց։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան հաճելի զբոսանք քաղաքի կենտրունում, այտեղ, որտեղ միաձուլված են հինն ու նորը : Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:

          Գիշերակաց: Երևան

          Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Տաթև- Գորիս

          Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Արենի գինում գործարանի գինիները համտեսելուց հետո կմեկնենք Սյունիքի մարզ։ Կայցելենք Տաթևի վանական համալիր։

          Գիշերակաց: Գորիս

          Գորիս - Հին Խնձորեսկ - Քարահունջ - Շաքեի ջրվեժ - Կեչուտի ջրամբար - Ջերմուկ

          Նախաճաշ հյուրանոցում։ Այց իր անկրկնելի բնությամբ և պատմական մեծ արժեք ներկայացնող հին վայրքարանձավային բնակատեղի՝ Հին Խնձորեսկ։ Կայցելենք Քարահունջ կամ Զորաց Քարեր նախապատմական մեգալիթյան կառույցը, որը աշխարհի հնագույն աստղադիտարան և պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է։ Շաքեի ջրվեժը տեսնելուց հետո կմեկնենք Կեչուտի ջրամբար, ապա՝ Ջերմուկ։

          Գիշերակաց: Ջերմուկ

          Ջերմուկ - Վարդենյաց լեռնանցք (Սելիմ) - Նորատուս - Հայրավանք - Սևան - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում։ Ջերմուկի բուժիչ հանքային ջրերը և անկրկնելի բնությունը վայելելուց հետո կմեկնենք Սևանա լիճ։ Այց Վարդենյաց լեռնանցք, Նորատուս, Հայրավանք և Սևանավանք։ Վերադարձ Երևան։

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Գառնի - Գեղարդ - Հրաշք քարանձավ - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք,  որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Կտեսնենք նաև Հրաշք քարանձավ-թանգարանը, որը ունի 21 մ խորություն և 7 սենյակ։ Վերադարձ Երևան։

          Գիշերակաց: Երևան

          Մեկնում

          Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          •  Հյուրանոցի արժեքը
          •  Տրանսպորտային ծախսերը
          •  Հարկերը
          •  Նախաճաշերը
          •  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը
          •  Մուտքի տոմսերը
          •  Ողջույնի ընթիք
          •  Խմելու ջուրը մեքենայում

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          •  Տեղափոխումը Հայաստան
          •  Ալկոհոլային խմիչքները
          •  Ապահովագրությունը

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության։

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ