wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

      11 օր / 10 գիշեր
      Գինը՝ սկսած 889 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Հատուկ տուրեր անցկացվում են՝ ըստ հետաքրքրությունների և ընտրվում են յուրահատուկ երթուղիներ:

      Լուսանկարիչների համար նախատեսված այս տուրը հնարավորություն է ընձեռում ունենալ հայկական յուրօրինակ լանդշավտի հրաշալի լուսանկարներ: Ծաղկած դաշտերի վառ գույները, աննկարագրելի տեսարանները, որ բացվում են դեպի ձորեր, արևածագը լճի ափին և մի շարք այլ հրաշալի պահեր ու վայրեր, որ չեն վրիպի լուսանկարչի սուր աչքից:

      Ժամանում - Շրջայց Երևան քաղաքում

      Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց: Շրջայց Երևանում, որի ընթացքում կկարողանաք ծանոթանալ Հայաստանի մայրաքաղաքին: Կայցելենք նաև Մատենադարան՝ հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան: (Ն, Ճ, -)

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Չարենցի կամար - Գառնի - Քարերի Սիմֆոնիա - Գեղարդ - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք դեպի միակ հեթանոսական տաճարը, որ պահպանվել է Հայաստանի տարածաշրջանում: Այժմ տաճարի մոտ կարելի է տեսնել թագավորական պալատի և թագավորական բաղնիքի ավերակները։ Կիջնենք Ազատի կիրճ, որտեղ կվայելենք Քարերի Սիմֆոնիայի բացառիկ գեղեցկությունը: Կուղևորվենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի վանք։  (Ն, Ճ, -)

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Խոր վիրապ - Արենի - Նորավանք - Գորիս

      Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Հայաստանի երեք սուրբ վայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որ Հայաստանում ամենամոտ կետն է Արարատ լեռանը, Արենի, որ հայտնի է իր գինու արտադրությամբ, 13-րդ դարի վանական համալիր Նորավանք, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի ձորը: Վանքն ինքնին յուրահատուկ է իր կառուցվածքով. գլխավոր եկեղեցին երկհարկանի է, և երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից: Գիշերակացը՝ Գորիսում: (Ն, Ճ, -)

      Գիշերակաց: Գորիս

      Գորիս - Տաթև - Խնձորեսկ - Գորիս

      Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի հայակական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Տաթևի վանք: Վանք հասնելու համար կօգտվենք Տաթևեր ճոպանուղուց, որ գրանցվել է Գինեսի Գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ): Այնուհետև կուղևորվենք Խնձորեսկ քարանձավային քաղաք, որտեղ մարդիկ ապրել են մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը: Այստեղ է գտնվում Հին Խնձորեսկը Նոր Խնձորեսկին միացնող 160մ երկարություն ունեցող ճոճվող կամուրջը, որի վրա կարող են միանգամից միջին քաշ ունեցող մոտ 700 մարդ կանգնել: (Ն, -, Ը)

      Գիշերակաց: Գորիս

      Գորիս - Վարդենյաց լեռնանցք (Սելիմ) - Սևանա լիճ

      Նախաճաշ հյուրանոցում, որից հետո կմեկնենք Գեղարքունիքի մարզ: Կանգառ կունենանք Վարդենյաց լեռնանցքում, որտեղով հնում անցել է Մետաքսի Ճանապարհը: Կուղևորվենք դեպի Սևանա լիճ, կայցելենք թերակղզու վրա գտնող Սևանավանք վանական համալիրը: (Ն, -, Ը)

      Գիշերակաց: Սևան / Դիլիջան

      Շրջայց Հին Դիլիջանում - Օձուն - Ալավերդի

      Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք Հայկական Շվեյցարիա՝ Դիլիջան, կունենաք շրջայց Հին Դիլիջանում: Այնուհետև կայցելենք Օձունի վանքը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի լոռվա բնությունը: (Ն, -, Ը)

      Գիշերակաց: Ալավերդի

      Հաղպատ - Մարմաշեն - Գյումրի

      Նախաճաշից հետո կայցելենք 10-13-րդ դդ կառուցված Հաղպատի վանական համալիր, որն այսօր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Մեր հաջորդ կանգառը կլինի Մարմաշենի վանքը, որ կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Այնուհետ կուղևորվենք Գյումրի: (Ն, Ճ, -)

      Գիշերակաց: Գյումրի

      Գյումրի - Թալին - Ամբերդ - Երևան

      Նախաճաշից հետո կունենաք շրջայց Գյումրիում, որ մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն հանդիսանում է: Կուղևորվենք դեպի Թալինի տաճար: Թալինի եկեղեցու հիմնադրման հստակ տարեթիվը հայտնի չի: Ենթադրվում է, որ այն կառուցվել է 7-րդ դարում և, ի տարբերություն այդ նույն ժամանակաշրջանում կառուցված այլ եկեղեցիներից, այն բավականին հարուստ զարդարանք ունի: Այնուհետև կուղևորվենք դեպի 10-րդ դարի բերդաքաղաք Ամբերդ, որտեղ և´ ամրոցը, և´ ոչ հեռու գտնվող Վահրամաշեն եկեղեցին, և´ շրջակա լանդշավտը կապահովեն հրաշալի լուսանկարներ ստանալու հնարավորությունը: Վերադարձ Երևան: (Ն, -, Ը)

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Էջմիածին (Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե) - Զվարթնոց - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Այս օրը կարելի է անվանել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գանձերը Ձեր լուսանկարչական օբյեկտիվում: Կուղևորվենք Էջմիածին՝ Հայաստանի երեք սուրբ վայրերց մեկը: Կայցելենք Էջմիածնի Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիներ, Էջմիածից ոչ հեռու գտվող Զվարթնոցի տաճարի ավերակները (7-րդ դար), որոնք 2000թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վերադարձ Երևան: (Ն, Ճ, -)

      Գիշերակաց: Երևան

      Մեկնում

      Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Օդանավակայան դիմավորումը/ ճանապարհումը
      • Հյուրանոցի արժեքը
      • Տրանսպորտային ծախսերը
      • Պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայությունը 
      • Հարկերը
      • Սնունդը (նախաճաշ)
      • Մուտքի տոմսերը
      • Խմելու ջուրը մեքենայում

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխումը Հայաստան
      • Ալկոհոլային խմիչքները
      • Ճաշը, ընթրիը
      • Ապահովագրությունը

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
      • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։ Հնարավոր է փաթեթի արժեքը փոփոխվի:
      • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության։ Հնարավոր է փաթեթի արժեքը փոփոխվի

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ