wanna check in?

      ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

      7 օր / 6 գիշեր
      Գինը՝ սկսած 436 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Անավարտ խոհարարական պատմություն մեր խոհարարական տուրերի ժամանակ։ Բացահայտեք La Dolce Vita արտահայտության իրական  իմաստը։ Վայելեք ձեր հանգիստը մեր լավագույն ուղեկցորդների հետ։ Իմացեք, թե ինչպես կարելի է պատրաստել ավանդական լավաշ և Ղարաբաղի իսկական ժինգյալով հաց, փորձեք գինիները հենց աշխարհի գինեգործության կենտրոնում: Հայաստանը հիանալի տարածաշրջան է գաստրոնոմիկ տուրերի համար: Այստեղ դուք կարող եք համտեսել աշխարհի լավագյուն մրգերը, ուտեստներ, որոնք հասել են մեզ նախապատմական ժամանակներից, և, իհարկե, կարմիր գինին: 

      Ժամանում

      Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան զբոսանք Երևանի կենտրոնով՝ Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:

      Գիշերակաց: Երևան

      Շրջայց Երևան քաղաքում

      Նախաճաշ հյուրանոցում: Սկսելու են ուսումնասիրությունը Երևանից ՝ Հայաստանի գրեթե 3000-ամյա  մայրաքաղաքից: Մենք կտեսնենք Հանրապետության Հրապարակը, օպերայի և բալետի պետական թատրոնը, Կասկադ համալիրը, Արարատի Կոնյակի Գործարանը, որտեղ կհամտեսենք լավագույն հայկական կոնյակներից: Կայցելենք Մեգերյան Կարպետներ, որտեղ կկայանա վարպետաց դաս։

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Էջմիածին - Հռիփսիմե - Զվարթնոց - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում:  Այնուհետև մենք կմեկնենք Էջմիածին ՝ Հայ Առաքելական եկեղեցու վարչական եւ հոգևոր կենտրոն: Նաև կայցելենք Սբ․ Հռիփսիմե եւ Սբ․ Գայանե եկեղեցիները:  Ավանդական գաթայի և շաքար չորակիի պատրաստման վարպետության դաս: Հետադարձի ճանապարհին այց միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի օրինակներից մեկը ՝ Զվարթնոց (7-րդ դար) տաճար, որը ընդգրկված է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Գառնու տաճար, միակ պահպանված հեթանոսական տաճարը Հայաստանում: Գառնիից 5 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր կոթողներից ՝ Գեղարդի վանքը, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Մասնակցություն հայկական ավանդական լավաշի թխման ընթացքին։ Վերադարձ Երևան:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Սևան - Դիլիջան - Հաղպատ

      Նախաճաշ հյուրանոցում: Այս օրվա առաջին կանգառը նախատեսվում է կապուտակ Սևանա լճի ափին, որը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ բարձրալեռնային լիճն է, որից հետո կուղևորվենք Դիլիջան։ Դիլիջանի անզուգական բնությունը վայելելուց հետո կմեկնենք Հաղպատ, որը 10-13 դդ․ եղել է հոգևոր, մշակույթային գլխավոր կենտրոններից մեկը և ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Ճաշ Հաղպատում։ Վարպետաց դաս ավանդական հայկական գառան խաշլամայի, սպիտակ գինու սոուսով։

      Գիշերակաց: Հաղպատ

      Հաղպատ - Սանահին - Ամբերդ - Բյուրական - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Կայցելենք Սանահին, որը Լոռու մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է։ Վանական համալիրը միջնադարյան հայկական ճարտարապետության ամենագեղեցիկ օրինակներից է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այնուհետև կայցելենք Ամբերդ՝ Արագած լեռան լանջերին գտնվող 7-րդ դարի ամրոցը։ Բյուրականում կմասնակցենք պանրի և ավելուկով ապուրի պատրաստման վարպետաց դասին։ Վերադարձ Երևան։

      Գիշերակաց: Երևան

      Մեկնում

      Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      •  Հյուրանոցի արժեքը
      •  Տրանսպորտային ծախսերը
      • Հարկերը
      • Նախաճաշերը
      •  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը
      •  Մուտքի տոմսերը
      •  Ողջույնի ընթիք
      •  Խմելու ջուրը մեքենայում

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխումը Հայաստան
      •  Ալկոհոլային խմիչքները
      • Ապահովագրությունը

      ԿԱՐԵՎՈՐ Է

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ