wanna check in?

          ՃԵՐՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ

          6 օր / 5 գիշեր
          Սկսած 279 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Առաջարկում ենք վայելել ձյան գեղեցիկ պատկերն ու հետազոտել Հայաստանի մշակութային գանձերը ONE WAY TOUR տուրիստական գործակալության հետ։ Այս շրջայցի ընթացքում մենք կայցելենք աշխարհում առաջին պետական եկեղեցին, միակ հեթանոսական տաճարը, կտեսնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում գրանցված ժայռափոր վանքը և կվայելենք ձնառատ բնության գեղեցկությունը:

          Ժամանում - Երևան - Էջմիածին - Երևան

          Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան: Կարճ պտույտ Երևանում: Այցելություն կաթողիկոսական նստավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (302-303 թ.): Այցելություն Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե եկեղեցիներ (7 դար): Վերադարձ Երևան:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Գառնի - Գեղարդ - Ծաղկաձոր

          Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք,որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Հաջորդ կանգառը կլինի Ծաղկաձորում՝ լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ կայցելենք Կեչառիս վանքը (11-13դդ):

          Գիշերակաց: Ծաղկաձոր

          Ծաղկաձոր - Սևան - Դիլիջան - Ծաղկաձոր

          Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորվում ենք Սևանա լճին ։ Լիճը խոշորագույնն է Հայաստանում ու Կովկասյան տարածաշրջանում և Եվրասիայում ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Մեր հաջորդ կանգառը կլինի առողջարանային քաղաք Դիլիջանում, որը շատ հաճախ անվանում են հայկական Շվեյցարիա կամ փոքրիկ Շվեյցարիա: Այց Հաղարծին վանական համալիր (13-րդ դար): Վերադարձ Ծաղկաձոր:

          Գիշերակաց: Ծաղկաձոր

          Ծաղկաձոր

          Ազատ օր Ծաղկաձորում, որտեղ մարդիկ գնում են ամռանը հեռու լինելու քաղաքի աղմուկից ու տապի, իսկ ձմռանը քաղաքը լի է դահուկորդներով և պարզապես մարդկանցով, ովքեր ցանկանում են հանգստանալ և վայելել ձյունն ու բնության գեղեցիկ պատկերը: 

          Գիշերակաց: Ծաղկաձոր

          Ծաղկաձոր

          Ազատ օր Ծաղկաձորում:

          Գիշերակաց: Ծաղկաձոր

          Մեկնում

          Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          • Օդանավակայան դիմավորում/ ճանապարհում
          • Հյուրանոցի արժեք
          • Տրանսպորտային ծախսեր
          • Հարկեր
          • Նախաճաշեր
          • Ուղեկցող զբոսավարի   ծառայություն
          • Մուտքի տոմսեր

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          • Տեղափոխում Հայաստան
          • Ալկոհոլային խմիչքներ
          • Ապահովագրություն
          • Սնունդ
          • Ծաղկաձորի ճոպանուղին

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում (հնարավոր է լինի գնային փոփոխություն):
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության (հնարավոր է լինի գնային փոփոխություն):

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ