wanna check in?

      “ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐՈՎ” 12-ՕՐՅԱ ՏՈՒՐ

      11 օր / 10 գիշեր
      Սկսած 748 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Կովկասը աշխարհի առավել գեղատեսիլ շրջաններից մեկն է իր յուրահատուկ մշակույթով և ավանդույթներով: Այս ուղևորությունը հնարավորություն է տալիս Ձեզ հանդիպելու տեղացիներին, վայելելու համեղ կերակուր, հիանալու աներևակայելի բազմազան լանդշաֆտների գեղեցկությամբ և զգում լեռների ազատությունը և իշխանությունը։ Դուք կարող եք տեսնել Հայաստանի Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի առավել ուշագրավ տեսարժան վայրերը։ Զգացեք Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների  տարբերությունները և նմանությունները ավանդույթները և սովորույթները:

      Ժամանում

      Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:

      Գիշերակաց: Երևան

      Շրջայց քաղաքում - Էջմիածին - Զվարթնոց

      Նախաճաշ հյուրանոցում։ Կկատարենք շրջայց Երևան քաղաքում, որի ընթացքում կտեսնենք Հանրապետության հրապարակը, Օպերայի և բալետի թատրոնը, Հայաստանի պետական համալսարանը, Կառավարության շենքը, Նախակայական նստավայրը, կայցելենք Մատենադարան և Կասկադ։ Նախաճաշ հյուրանոցում։ Այց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Էջմիածնի Մայր Տաճար, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը։ Կտեսնենք նաև Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոց տաճար։

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Գառնի - Գեղարդ - Քարերի Սիմֆոնիա- Երևան

      Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք,  որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Վերադարձ Երևան։

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Տաթև - Գորիս

      Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Տեղի գինիները համտեսելուց հետո կմեկնենք Սյունիքի մարզ։ Կայցելենք Տաթևի վանական համալիրը։

      Գիշերակաց: Գորիս

      Գորիս -Հին Խնձորեսկ - Շուշի - Ստեփանակերտ

      Նախաճաշ հյուրանոցում։ Գորիսին շատ մոտ է գտնվում Հին Խնձորեսկ քարանձավային բնակատեղին, որը հայտնի իր քարանձավներով, ճոճվող կամուրջով և գեղատեսիկ կիրճով։ Այնուհետև մեկնում ենք Արցախ։ Կայցելենք Շուշիի ամրոցը և կուղևորվենք Հունոտի կիրճ, որի հեքիաթային բնությունը անտարբեր չի թողնի ոչ մեկի։ Այց Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար։ Երեկոյան զբոսանք Ստեփանակերտում։

      Գիշերակաց: Ստեփանակերտ

      Ստեփանակերտ - Ասկերան - Տիգրանակերտ - Գանձասար - Վանք գյուղ - Ստեփանակերտ

      Նախաճաշ հյուրանոցում։ Կտեսնենք Մենք ենք, մեր սարերը կոթողը, որը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ»։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Կայցելենք Մայրաբերդ , որը գտնվում է Ստեփանակերտից 14 կմ դեպի հյուսիս-արևելք, ինչպես նաև Տիգրանակերտ։ Հաջորդ կանգառը կլինի Գանձասար վանական համալիրը։ Կուղևորվենք Գանձասար լեռան ստորետին գտնվող Վանք գյուղ և Ծովին քար, որտեղ կտեսնենք մի շատ հետաքրքիր հուշարձան ՝ քարե առյուծ։ Այստեղ կմասնակցենք ժինգյալով հացի պատրաատման վարպետաց դասին։

      Գիշերակաց: Ստեփանակերտ

      Ստեփանակերտ - Ջերմուկ - Կեչուտ - Սելիմ - Նորատուս - Սևան - Դիլիջան

      Նախաճաշ հյուրանոցում։ Լեռնային Ղարաբաղից վերադառցի ճանապարհին կայցելենք Ջերմուկ հայտնի հանքային ջրերի քաղաք։ Սելիմի լեռնանցքով, որտեղ կտեսնենք Սելիմի քարավանատունը, կհասնենք կապուտաչյա Սևանա լիճ։ Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Կուղևորվենք Դիլիջան։

      Գիշերակաց: Դիլիջան

      Դիլիջան – Հաղարծին – Սանահին – Հաղպատ – Թբիլիսի

      Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Հաղարծին վանական համալիր։ Ուղևորվում ենք Լոռու մարզ, որտեղ կայցելենք Հաղպատ և Սանահին վանական համալիրները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Մեկնում Վրաստան, Թբիլիսի։

      Գիշերակաց: Թբիլիսի

      Թբիլիսի – Ջվարի – Մցխեթ – Շաթո Մուխրանի – Գորի – Ուփլիսցիխե - Թբիլիսի

      Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Ջվարի վանք, Վրաստանում քրիստոնեության հաստատումից հետո սուրբ Նունեն առաջին խաչն այստեղ է հիմնել: Մեկնում Մցխեթա, որ Վրաստանի ամենաառաջին մայրաքաղաքն է եղել: Մցխեթայի երեք գլխավոր կառույցներն են՝ Սվետիցխովելի մայր տաճարը, Սամտավրո վանքն ու Բիբրեսցիխե ամրոցը: Ուղևորություն դեպի Գորի քաղաք, որը հայտնի է իր ամրոցով, Գորիսջվարի վանքով և Ստալինի թանգարանով: Գորիից մեկնում Ուփլիսցիխե ժայռափոր քաղաք: Վերադարձ Թբիլիսի։

      Գիշերակաց: Թբիլիսի

      Թբիլիսի - Շրջայց քաղաքում

      Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Սամեբա Մայր Տաճար, Մետեխի եկեղեցի, Նարիկալա ամրոց, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի հին Թբիլիսի, Խաղաղության կամուրջ։ Ընթրիք, վերադարձ հյուրանոց։

      Գիշերակաց: Թբիլիսի

      Մեկնում

      Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում Թբիլիսիիի օդանավակայան։

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Հյուրանոցի արժեքը
      •  Տրանսպորտային ծախսերը
      •  Հարկերը
      • Նախաճաշերը
      •  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը
      •  Մուտքի տոմսերը
      •  Ողջույնի ընթիք
      • Խմելու ջուրը մեքենայում

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      •  Տեղափոխումը Հայաստան
      •  Ալկոհոլային խմիչքները
      •  Ապահովագրությունը

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
      • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։
      • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության։

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ