wanna check in?

      ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՁՄՌԱՆ ՊԱՏԿԵՐԸ 2017 – 2018

      4 օր / 3 գիշեր
      Գինը՝ սկսած 186 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Առաջարկում ենք այցելել ճերմակ Հայաստան և ONE WAY TOUR տուրիստական ընկերության օգնությամբ Ձեր հանգստի ընթացքում համադրել օգտակարը հաճելիի հետ: Այս շրջայցի ընթացքում կայցելենք աշխարհում առաջին պետական եկեղեցին, միակ հեթանոսական տաճարը, կտեսնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում գրանցված ժայռափոր վանքը և կվայելենք ձնառատ բնության գեղեցկությունը:

      Ժամանում - Երևան - Էջմիածին - Երևան

      Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան: Կարճ պտույտ Երևանում: Այցելություն կաթողիկոսական նստավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (302-303 թ.): Այցելություն Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե եկեղեցիներ (7 դար): Վերադարձ Երևան:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան - Ծաղկաձոր

      Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար, հաջորդիվ՝ Սևանա լիճ։ Սևանա լիճը խոշորագույնն է  Հայաստանում և Կովկասյան տարածաշրջանում եւ ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է Եվրասիայում: Հաջորդ կանգառը կլինի Ծաղկաձորում՝ լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ կայցելենք Կեչառիս վանքը (11-13դդ):

      Գիշերակաց: Ծաղկաձոր

      Ծաղկաձոր

      Ազատ օր Ծաղկաձորում, որտեղ մարդիկ գնում են ամռանը հեռու լինելու քաղաքի աղմուկից ու տապից, իսկ ձմռանը քաղաքը լի է դահուկորդներով և պարզապես մարդկանցով, ովքեր ցանկանում են հանգստանալ և վայելել ձյունն ու բնության գեղեցիկ պատկերը: 

      Գիշերակաց: Ծաղկաձոր

      Մեկնում

      Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Օդանավակայան դիմավորում/ ճանապարհում
      • Հյուրանոցի արժեք
      • Տրանսպորտային ծախսեր
      • Հարկեր
      • Նախաճաշեր
      • Ուղեկցող զբոսավարի   ծառայություն
      • Մուտքի տոմսեր

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխում Հայաստան
      • Ալկոհոլային խմիչքներ
      • Ապահովագրություն
      • Սնունդ
      • Ծաղկաձորի ճոպանուղին

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
      • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում (հնարավոր է լինի գնային փոփոխություն):
      • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության (հնարավոր է լինի գնային փոփոխություն):

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ