wanna check in?

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ

          10 օր / 9 գիշեր
          Սկսած 648 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Եթե դուք ուզում եք սիրահարվել Հայաստանին առաջին հայացքից և բացահայտել արևային երկրի գաղտնիքները, ապա այս զբոսաշրջային փաթեթը Ձեզ համար է ։ Այս ուղևորությունը ներառում է Հայաստանի առավել հայտնի զբոսաշրջային և տեսարժան վայրերը: Շրջագայության ընթացքում Դուք կարող եք ծանոթանալ հայկական մշակույթին, պատմությանը և խոհանոցին: Սա լավ հնարավորություն է ճանապարհորդել  ժամանակի մեջ,  վերադառնալ հեթանոսության դարաշրջան, ինչպես նաև շփվել տեղի բնակիչների հետ։

          Ժամանում

          Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգային մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան զբոսանք Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:

          Գիշերակաց: Երևան

          Շրջայց քաղաքում

          Նախաճաշ հյուրանոցում։ Կկատարենք շրջայց Երևան քաղաքում, որի ընթացքում կտեսնենք Հանրապետության Հրապարակը, Կառավարության շենքը, օպերայի և բալետի թատրոնը, Հայաստանի պետական համալսարանը, Նախագահական նստավայրը, կայցելենք Մատենադարան և Կասկադ։ Վերադարձ հյուրանոց։

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Գառնի - Գեղարդ - Հրաշք քարանձավ - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի Կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք,  որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական հացի՝ լավաշի թխելու արարողությանը։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Կտեսնենք նաև Հրաշք քարանձավ-թանգարանը, որն ունի 21 մ խորություն և 7 սենյակ։ Վերադարձ Երևան։

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Սարդարապատ - Էջմիածին - Զվարթնոց - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում։ Այց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Կմեկնենք Էջմիածին, կայցելենք Էջմիածինի Մայր Տաճարը, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնով տաճար։

          Գիշերակաց: Երևան

          Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Գորիս

          Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Տեղի գինիները համտեսելուց հետո կմեկնենք Սյունիքի մարզ։

          Գիշերակաց: Գորիս

          Գորիս - Հին Խնձորեսկ - Տաթև - Քարահունջ - Ջերմուկ

          Նախաճաշ հյուրանոցում։ Կմեկնենք անկրկնելի բնությամբ և պատմական մեծ արժեք ներկայացնող հին քարանձավային բնակատեղի ՝ Հին Խնձորեսկ։ Այց Տաթևի վանական համալիր, ուր կբարձրանանք Տաթևեր ճոպանուղիով։ Կայցելենք Քարահունջ կամ Զորաց Քարեր նախապատմական մեգալիթյան կառույցը, որ աշխարհի հնագույն աստղադիտարանն  և պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող հատուկ տարածք է։ Կմեկնենք Ջերմուկ։

          Գիշերակաց: Ջերմուկ

          Ջերմուկ - Նորատուս - Հայրավանք - Սևանավանք - Սևան

          Նախաճաշ հյուրանոցում։ Ջերմուկի բուժիչ հանքային ջրերը և անկրկնելի բնությունը վայելելուց հետո կմեկնենք Սևանա լիճ։ Այց Նորատուս, Հայրավանք և Սևանավանք։ Վերադարձ Երևան։

          Գիշերակաց: Սևան

          Սևան - Դիլիջան - Պարզ լիճ

          Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում ենք Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկը ՝ Դիլիջան առողջարանային քաղաք, որտեղ գտնվում է Դիլիջանի ազգային պարկը։ Պարզ լիճը կկլանի ձեզ իր գեղեցկությամբ։ Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երնագով ու կրում է իր մեջ լիճը շրջապատող սաղարթախիտ անտառի արտացոլանքը:

          Գիշերակաց: Դիլիջան

          Դիլիջան - Ապագա Ռեզորթ - Ձիավարություն - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում։ Այց Ապագա Ռեզորթ, որտեղ հմուտ մասնագետները կծանոթացնեն ձեզ ձիավարության հիմունքներին։ Վերադարձ Երևան։

          Գիշերակաց: Երևան

          Մեկնում

          Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          •  Հյուրանոցի արժեքը
          •  Տրանսպորտային ծախսերը
          •  Հարկերը
          •  Նախաճաշերը
          •  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը
          • Մուտքի տոմսերը
          •  Ողջույնի ընթիք
          •  Խմելու ջուրը մեքենայում

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          •  Տեղափոխումը Հայաստան
          •  Ալկոհոլային խմիչքները
          •  Ապահովագրությունը

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության։

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ