wanna check in?

          “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՄԵՌԸ 2017 – 2018” 5-ՕՐՅԱ ՏՈՒՐ

          5 օր / 4 գիշեր
          Սկսած 211 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Առաջարկում ենք վայելել Հայաստանի ձնածածկ բնության գեղեցիկ պատկեր, ձնագնդի խաղալու հաճույքը և ձեռք բերել միջմշակութային երկխոսության լավագույն փորձը ONE WAY TOUR տուրիստական ընկերության հետ։ Այս շրջայցի ընթացքում մենք կայցելենք աշխարհում առաջին պետական եկեղեցին` միակ հեթանոսական տաճարը, կտեսնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում գրանցված ժայռափոր վանքը, Եվրասիայի բարձրադիր ամենամեծ քաղցրահամ լճերից մեկը և կվայելենք Հայաստանի ձմեռը:

          Ժամանում - Երևան - Էջմիածին - Երևան

          Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան: Կարճ պտույտ Երևանում: Այցելություն կաթողիկոսական նստավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (302-303 թ.): Այցելություն Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե եկեղեցիներ (7 դար): Վերադարձ Երևան:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան - Ծաղկաձոր

          Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար, հաջորդիվ՝ Սևանա լիճ։ Սևանա լիճը խոշորագույնն է Հայաստանում և Կովկասյան տարածաշրջանում եւ ամենամեծ քաղցրահամ բարձրադիր լճերից մեկը Եվրասիայում: Հաջորդ կանգառը կլինի Ծաղկաձորում՝ լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ կայցելենք Կեչառիս վանքը (11-13դդ):

          Գիշերակաց: Ծաղկաձոր

          Ծաղկաձոր

          Ազատ օր Ծաղկաձորում, որտեղ մարդիկ գնում են ամռանը հեռու լինելու քաղաքի աղմուկից ու տապի, իսկ ձմռանը քաղաքը լի է դահուկորդներով և պարզապես մարդկանցով, ովքեր ցանկանում են հանգստանալ և վայելել ձյունն ու բնության գեղեցիկ պատկերը: 

          Գիշերակաց: Ծաղկաձոր

          Ծաղկաձոր

          Ազատ օր Ծաղկաձորում:

          Գիշերակաց: Ծաղկաձոր

          Մեկնում

          Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          • Օդանավակայան դիմավորում/ ճանապարհում
          • Հյուրանոցի արժեք
          • Տրանսպորտային ծախսեր
          • Հարկեր
          • Նախաճաշեր
          • Ուղեկցող զբոսավարի   ծառայություն
          • Մուտքի տոմսեր

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          • Տեղափոխում Հայաստան
          • Ալկոհոլային խմիչքներ
          • Ապահովագրություն
          • Սնունդ
          • Ծաղկաձորի ճոպանուղին

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում (հնարավոր է լինի գնային փոփոխություն):
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության (հնարավոր է լինի գնային փոփոխություն):

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ