wanna check in?

          ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

          8 օր / 7 գիշեր
          Սկսած 541 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Հայաստանում գտնվելու ընթացքում կայցելեք երեք սուրբ վայրերից մեկը՝ Խոր Վիրապի վանքը, որտեղ իր կյանքի 13 տարիները բանտարկության մեջ է անց կացրել Գրիգոր Լուսավորիչը, հայկական Սթոունհենջը, կկանգնեք քարանձավային քաղաքի ճոճվող կամրջի վրա, կօգտվեք Տաթևեր ճոպանուղուց, կվայելեք Հայաստանի և Կովկասի ամենամեծ լճի և հայկական Շվեյցարիա կամ Փոքրիկ Շվեյցարիա մականունը կրող քաղաքի գեղեցկությունը: Լեռնային Ղարաբաղում կայցելենք վանական համալիր, որի անվան բառացի մեկնաբանությունը հնչում է որպես գանձերի լեռ, երկու գլխավոր քաղաքները, որոնցից մեկի հատակագծի հեղինակն է Ա. Թամանյանը, ում գրչին է պատկանում նաև մայրաքաղաք Երևանի նախագիծը: Եվ սա դեռ ամենը չէ:

          Ժամանում - Շրջայց քաղաքում

          Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց: Շրջայց Երևանում, որի ընթացքում կկարողանաք ծանոթանալ Հայաստանի մայրաքաղաքին: Ցանկության դեպքում հնարավոր կլինի ծրագրում ընդգրկել նաև թանգարանները: (Ն, Ճ, -)

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Ջերմուկ

          Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Հայաստանի երեք սուրբ վայրերից մեկը՝ Խոր Վիրապ, Արենի, որ հայտնի է իր գինու արտադրությամբ, 13-րդ դարի վանական համալիր Նորավանք, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ձորը: Գիշերակացը՝ Ջերմուկում: (Ն, Ճ, -)

          Գիշերակաց: Ջերմուկ

          Ջերմուկ - Քարահունջ - Տաթև - Խնձորեսկ - Գորիս

          Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի առողջարանային քաղաք Ջերմուկի հայտնի ջրվեժը: Կայցելենք Խնձորեսկ քարանձավային քաղաքը, որ հայտնի է իր 160-մետրանոց ճոճվող կամրջով: Կուղևորվենք դեպի հայկական Սթոունհենջ՝ Քարահունջ: Էքսկուրսիա դեպի Տաթև՝ 9-րդ դարի վանական համալիր, որը գտնվում է Որոտան կիրճի եզրին: Վանք հասնելու համար կօգտվեք Տաթևեր ճոպանուղուց: Գիշերակացը՝ Գորիսում: (Ն, -, Ը)

          Գիշերակաց: Գորիս

          Գորիս - Շուշի - Ստեփանակերտ

          Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք դեպի Լեռնային Ղարաբաղ, կայցելենք Շուշի, որն ունի կրոնական և ռազմավարական նշանակություն, կտեսնենք Ղազանչեցոց եկեղեցին, Կանաչ Ժամը, Շուշիի բերդը և այլն: Հաջորդ կանգառը կլինի Ստեփանակերտում, որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը: Գիշերակացը՝ Ստեփանակերտում: (Ն, -, Ը)

          Գիշերակաց: Ստեփանակերտ

          Ստեփանակերտ - Գանձասար - Դադիվանք - Սևան

          Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք 13 - րդ դարի վանական համալիր՝ Գանձասար: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի լեռնային լանդշաֆտ։ Այնուհետ կայցելենք Դադիվանքը՝ վանական համալիր կառուցված 9-13-րդ դդ։ Գիշերակացը՝ Սևանում: (Ն, -, Ը)

          Գիշերակաց: Սևան

          Սևան (Սևանավանք) - Դիլիջան - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի սևանա լիճ և թերակղզու վրա գտնվող Սևանավանք վանական համալիր: Էքսկուրսիա դեպի Դիլիջան առողջարանային քաղաք, որ սովորաբար անվանում են նաև հայկական Շվեյցարիայի կամ փոքրիկ Շվեյցարիա: Գիշերակացը՝ Երևանում: (Ն, Ճ, -)

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք դեպի միակ հեթանոսական տաճարը, որ պահպանվել է Հայաստանի տարածաշրջանում: Այժմ տաճարի մոտ կարելի է տեսնել թագավորական պալատի և թագավորական բաղնիքի ավերակները։ Կուղևորվենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի վանք։ Գիշերակացը՝ Երևանում: (Ն, Ճ, -)

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Էջմիածին (Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե) - Զվարթնոց - Մեկնում

          Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Էջմիածին, որտեղ կայցելենք Էջմիածնի Մայր Տաճարը, Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոցի Տաճարը: Նշենք, որ Մայր Տաճարը և Էջմիածնի եկեղեցիները, ինչպես նաև Զվարթնոցի տաճարը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում։ Տեղափոխում օդանավակայան: (Ն, Ճ, -)

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          • Օդանավակայան դիմավորումը/ ճանապարհումը
          • Հյուրանոցի արժեքը
          • Տրանսպորտային ծախսերը
          • Պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայությունը
          • Հարկերը
          • Սնունդը ըստ ծրագրի
          • Մուտքի տոմսերը
          • Խմելու ջուրը մեքենայում

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          • Տեղափոխումը Հայաստան
          • Ալկոհոլային խմիչքները
          • Ապահովագրությունը
          • Ղարաբաղ մուտքի վիզա

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։ Հնարավոր է փաթեթի արժեքը փոփոխվի:
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության։ Հնարավոր է փաթեթի արժեքը փոփոխվի:

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ