wanna check in?

          “ԵՐԿՈՒ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ” 8 ՕՐՅԱ ՏՈՒՐ

          8 օր / 7 գիշեր
          Սկսած 521 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Երկու երկիր, որ այնքան մոտ են թե’ աշխարհագրորեն, թե’ պատմականորեն,  ունեն շատ ընդհանրություններ, բայց, միևնույն ժամանակ, այնքան տարբեր են։ Առաջարկում ենք ձեզ վայելել երկու երկրների հյուրընկալությունը, բնությունը, մշակույթը, խոհանոցը եւ բոլոր գանձերը մեկ շրջագայության ընթացքում։ Երևանը կողջունի ձեզ իր աներևակայելի ջերմ մթնոլորտով և  մշակութային ժառանգության բազմազանությամբ, իսկ Թբիլիսին ՝ հնագույն քաղաք, որ աչքի է ընկնում  գեղեցիկ պատմական շենքերով, կառաջնորդի Ձեզ դեպի վրացական մշակույթի խորքերը։

          Ժամանում

          Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան զբոսանք Երևանի կենտրոնով՝ Հյուսիսային պողոտայով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:

          Գիշերակաց: Երևան

          Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Ջերմուկ –Երևան

          Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Կվայելենք Ջերմուկի բուժիչ հանքային ջրերը։ Վերադարձ Երևան։

          Գիշերակաց: Երևան

          Երևան – Գառնի – Գեղարդ – Սևան - Դիլիջան

          Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք,  որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Հաջորդ կանգառը կլինի Սևանա լճի ափին։

          Գիշերակաց: Դիլիջան

          Դիլիջան – Հաղարծին – Սանահին – Հաղպատ – Թբիլիսի

          Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Հաղարծին վանական համալիր։ Ուղևորվում ենք Լոռու մարզ, որտեղ կայցելենք Հաղպատ և Սանահին վանական համալիրները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Մեկնում Վրաստան՝ Թբիլիսի։

          Գիշերակաց: Թբիլիսի

          Թբիլիսի – Ջվարի – Մցխեթ – Շաթո Մուխրանի – Գորի – Ուփլիսցիխե - Թբիլիսի

          Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Ջվարի վանք. Վրաստանում քրիստոնեության հաստատումից հետո սուրբ Նունեն առաջին խաչն այստեղ է հիմնել: Մեկնում Մցխեթա, որ Վրաստանի ամենաառաջին մայրաքաղաքն է եղել: Մցխեթայի երեք գլխավոր կառույցներն են՝ Սվետիցխովելի մայր տաճարը, Սամտավրո վանքն ու Բիբրեսցիխե ամրոցը: Ուղևորություն դեպի Գորի քաղաք, որը հայտնի է իր ամրոցով, Գորիսջվարի վանքով և Ստալինի թանգարանով: Գորիից մեկնում Ուփլիսցիխե ժայռափոր քաղաք: Վերադարձ Թբիլիսի։

          Գիշերակաց: Թբիլիսի

          Թբիլիսի – Կախեթի – Սղնախ – Միրզաանի - Թբիլիսի

          Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում Կախեթի։ Կանգառ Սղնախում, որ հայտնի է իբրև Սիրո Քաղաք և հայտնի է իր գինեգործությանբ և գորգագործությամբ։ Այցելություն Բադբիի վանք, ուր գտնվում է Սբ. Նունեի գերեզմանը: Վերադարձ Թբիլիսի։

          Գիշերակաց: Թբիլիսի

          Թբիլիսի - Շրջայց քաղաքում

          Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Սամեբա Մայր Տաճար, Մետեխի եկեղեցի, Նարիկալա ամրոց, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի հին Թբիլիսի, Խաղաղության կամուրջ։ Ընթրիք, վերադարձ հյուրանոց։

          Գիշերակաց: Թբիլիսի

          Մեկնում

          Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում Թբիլիսիի օդանավակայան։

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          •  Հյուրանոցի արժեքը
          •  Տրանսպորտային ծախսերը
          •  Հարկերը
          • Նախաճաշերը
          •  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը
          •  Մուտքի տոմսերը
          •  Ողջույնի ընթիք
          •  Խմելու ջուրը մեքենայում

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          • Տեղափոխումը Հայաստան
          •  Ալկոհոլային խմիչքները
          •  Ապահովագրությունը

          ԿԱՐԵՎՈՐ Է

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ