wanna check in?

          ՏՈՒՐ “ՁՆԱՌԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ 2017 – 2018”

          3 օր / 2 գիշեր
          Սկսած 136 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          ONE WAY TOUR տուրիստական ընկերությունն առաջարկում է Ձեզ անց կացնել ձմեռային արձակուրդը Հայաստանում, վայելել ձյան և երկրի գեղատեսիլ բնության ամբողջ բերկրանքը: Այս շրջայցի ընթացքում կայցելենք միակ հեթանոսական տաճարը, կտեսնենք Կեչառիս վանական համալիրը, ժայռափոր Գեղարդի վանքը և կվայելենք ձմեռային բնության բացառիկ գեղեցկությունը:

          Ժամանում- Երևան - Գառնի - Գեղարդ - Ծաղկաձոր

          Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Հաջորդ կանգառը կլինի Ծաղկաձորում՝ լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ կայցելենք Կեչառիս վանքը (11-13դդ):

          Գիշերակաց: Ծաղկաձոր

          Ծաղկաձոր

          Ազատ օր Ծաղկաձորում, որտեղ մարդիկ գնում են ամռանը հեռու լինելու քաղաքի աղմուկից ու տապից, իսկ ձմռանը քաղաքը լի է դահուկորդներով և պարզապես մարդկանցով, ովքեր ցանկանում են հանգստանալ և վայելել ձյունն ու բնության գեղեցիկ պատկերը: 

          Գիշերակաց: Ծաղկաձոր

          Մեկնում

          Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          • Օդանավակայան դիմավորում/ ճանապարհում
          • Հյուրանոցի արժեք
          • Տրանսպորտային ծախսեր
          • Հարկեր
          • Նախաճաշեր
          • Ուղեկցող զբոսավարի   ծառայություն
          • Մուտքի տոմսեր

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          • Տեղափոխում Հայաստան
          • Ալկոհոլային խմիչքներ
          • Ապահովագրություն
          • Սնունդ
          • Ծաղկաձորի ճոպանուղին

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում (հնարավոր է լինի գնային փոփոխություն):
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության (հնարավոր է լինի գնային փոփոխություն):

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ