ONE WAY TOUR տուրիստական ընկերությունն առաջարկում է բյուջետային տուր-փաթեթ Հայաստանում։ Տուր փաթեթի շրջանակներում Ձեզ կուղեկցի հմուտ էքսկուրսավարը, կայցելեք Հայաստանի մի շարք հրաշալի վայրեր, կծանոթանաք հայկական մշակույթին ու բնությանը:
Ժամանում - Քաղաքային շրջայց
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում: Քաղաքային շրջայց, որի ընթացքում կծանոթանաք Երևան քաղաքի պատմությանը, կանցնեք ամենագլխավոր փողոցներով, կտեսնեք ամենագլխավոր շինությունները:
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան - Երևան
Նախաճաշ: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Մեր հաջորդ կանգառը կլինի Սևանա լճը ։ Լիճը խոշորագույնն է Հայաստանում ու Կովկասյան տարածաշրջանում և Եվրասիայում ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Վերադարձ Երևան:
Գիշերակաց: Երևան
Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Մեկնում
Նախաճաշ: Տուր դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը: Կայցելենք Մայր տաճար, Սբ Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, որ Զվարթնոցի տաճարի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:Ճանապարհում Զվարթնոցի օդանավակայան:
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
2 անձ | 4 անձ | 6 անձ |
---|---|---|
185 USD | 129 USD | 92 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում