wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՏՈՒՐ-ՓԱԹԵԹ ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐԸ

      5 օր / 4 գիշեր
      Գինը՝ սկսած 82 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Մասնակցի՛ր Հայաստանում գինու ամենամեծ իրադարձություններից մեկին: Տուրի ընթացքում դուք կծանոթանաք հայկական մշակույթին, ճարտարապետությանը, բնությանը, կհայտնվեք ամենաշատ այցելվող տեսարժան վայրերում՝ Արարատ լեռան ամենամոտ կետը, Գառնիի միակ հեթանոսական տաճարը և իհարկե կվայելեք հայկական հյուրասիրությունը: Նաև կարող եք ամրագրել մեր տուր փաթեթը Մայիսյան տոներին ընդառաջ։ 

      Ժամանում

      Դիմավորում օդանավակայանում: 

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Երևան

      Նախաճաշ: Տուր դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը: Կայցելենք Մայր տաճար, Սբ Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, որ Զվարթնոցի տաճարի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վերադարձ Երևան: Այցելություն Սարյան փողոց և մասնակցություն Երևանի գինու օրերին, որտ հանդիսանում է հյուրասիրության , համերի ու իհարկե գինու տոն։

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան - Երևան

      Նախաճաշ: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար:  Մեր հաջորդ կանգառը կլինի Սևանա լճը ։ Լիճը խոշորագույնն է Հայաստանում ու Կովկասյան տարածաշրջանում և Եվրասիայում ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Վերադարձ Երևան:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Խոր Վիրապ - Նորավանք -Արենի - Երևան

      Նախաճաշ: Կուղևորվենք Խոր Վիրապի վանական համալիր: Այն Հայաստանում երեք սուրբ վայրերից մեկն է և Արարատ լեռանը ամենամոտ կետն է: Խոր Վիրապում է 13 տարի բանտարկյալի կյանքով ապրել Գրիգոր Լուսավորիչը: Մեր հաջորդ կանգառը կլինի Նորավանք վանական համալիրը (13-րդ դար), որ եզակի է իր կառուցվածքով՝ համալիրի գլխավոր եկեղեցին ՝ Ս.Աստվածածինը, երկհարկ է: Երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից: Վանական համալիրից հիանալի տեսարան է բացվում դեպի կիրճը: Կայցելենք Արենի, ուր կհամտեսենք հայկական գինին: Վերադարձ Երևան: 

      Գիշերակաց: Երևան

      Մեկնում

      Նախաճաշ: Ճանապարհում Զվարթնոցի օդանավակայան:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      •  Տրանսպորտային ծախսերը
      •  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Կեցություն
      • Սնունդ
      • Մուտքի տոմսեր
      • Տեղափոխումը Հայաստան
      • Ալկոհոլային խմիչքներ
      • Ապահովագրություն

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Գները նշված են մի անձի հաշվարկով։
      • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության: Հնարավոր է գնային փոփոխություն:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ