wanna check in?

          ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏՈՒՐ-ՓԱԹԵԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2017 N1

          5 օր/ 4 գիշեր
          Սկսած 102 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է բյուջետային տուր- փաթեթ, որի արժեքները նշված են անձի հաշվարկով՝ հոսթելի ընդհանուր սենյակում։ Տուր փաթեթի շրջանակներում հմուտ էքսկուրսավարի ուղեկցությամբ կայցելենք Հայաստանի երեք սրբավայրերից մեկը, միակ հեթանոսական տաճարը, Հայաստանի ու Կովկասյան տարածաշրջանի և Եվրասիայի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը:

          Ժամանում

          Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում հոսթել:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Գառնի - Քարերի Սիմֆոնիա - Գեղարդ - Երևան

          Նախաճաշ հոսթելում: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար, Քարերի Սիմֆոնիա: Կանգառ Չարենցի կամարի մոտ: Վերադարձ Երևան:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Սևան (Սևանավանք) - Ծաղկաձոր - Երևան

          Նախաճաշ հոսթելում: Ուղևորվում ենք Սևանա լճին ։ Լիճը խոշորագույնն է Հայաստանում ու Կովկասյան տարածաշրջանում և Եվրասիայում ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Մեր հաջորդ կանգառը կլինի Ծաղկաձորում՝ լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ կայցելենք Կեչառիս վանքը (11-13դդ): Վերադարձ Երևան:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Խոր Վիրապ - Երևան

          Նախաճաշ հոսթելում: Կուղևորվենք Խոր Վիրապի վանական համալիր: Այն Հայաստանում երեք սուրբ վայրերից մեկն է և Արարատ լեռանը ամենամոտ կետն է: Խոր Վիրապում է 13 տարի բանտարկյալի կյանքով ապրել Գրիգոր Լուսավորիչը: Վերադարձ Երևան: 

          Գիշերակաց: Երևան

          Մեկնում

          Նախաճաշ հոսթելում: Ճանապարհում դեպի Զվարթնոց օդանավակայան:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          •  Գիշերակացը հոսթելում (ընդհանուր սենյակ)
          •  Նախաճաշերը
          •  Անվճար WI-FI 
          •  Տրանսպորտային ծախսերը
          •  Հարկերը
          •  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          • Տեղափոխումը Հայաստան
          • Մուտքի տոմսերը
          • Ալկոհոլային խմիչքները
          • Ապահովագրությունը
          • Սնունդ

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության: Հնարավոր է գնային փոփոխություն:
          • Check- in 12:00 
          • Check- out 11:00

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ