wanna check in?

          ԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ

          7 օր / 7 գիշեր
          Սկսած 1.035 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          ONE WAY TOUR տուրիստական ընկերությունն առաջարկում է տուր Հայաստանի լեռներում վայելելու հայաստանյան գեղեցիկ բնությունը և ծանոթանալու նրա ֆլորային ու ֆաունային հաճելի քայլարշավների միջոցով: Այս տուրի ընթացքում կծանոթանանք Հայաստանի բնական և պատմական հուշարձաններին: Կքայլենք Գեղամա լեռներում, կբարձրանանք Հայաստանի ամենաբարձր լեռան ՝ Արագածի հարավային գագաթ: 

          Ժամանում - Շրջայց քաղաքում

          Վաղ առավոտյան դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց: Կարճատև հանգստից և նախաճաշից հետո կսկսենք այսօրվա տուրը: Նախ կայցելենք Մատենադարան, որտեղ պահվում է մետ 18.000 ձեռագիր մատյաններ, որոնք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն: Թանգարան այցելությունից հետո կքայլենք դեպի Հանրապետության Հրապարակ: Ճանապարհին կանգ կառնենք Կասկադ համալիրի մոտ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Քաղաքային շրջայցից հետո կայցելենք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և թանգարան: Երեկոյան ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): (Ն,-,Ը)

          Քայլք 1-2 ժ.

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Արագածի հարավային գագաթ - Երևան

          Այսօր կուղևորվենք դեպի Արագած լեռ: Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 3995 մետր, արևելյանը՝ 3908 մ և հարավայինը՝ 3887 մ։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։ Մեր քայլքը կսկսենք Քարի լճի մոտից և կբարձրանանք Արագածի հարավային գագաթ: (Ն,Ճ,Ը)

          Քյլք 5-6 ժ.

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Ծաղկաշեն - Ակնա լիճ

          Վաղ առավոտյան, նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Ծաղկաշեն գյուղ: Այստեղից կսկսենք արշավաը դեպի Ակնա լիճ: Ակնան, հրաբխային ծագման լիճ է Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030 մ։Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։  Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։ (Ն,Ճ,Ը)

          Քայլք 6-7 ժ.

          Գիշերակաց: Ակնալիճ (վրանում)

          Ակնալիճ - Աժդահակ

          Վաղ առավոտյան, նախաճաշից հետո կսկսենք մեր արշավը դեպի Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը ՝ դեպի Աժդահակ: Այն  գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։ (Ն,Ճ,Ը)

          Քայլք 6-7 ժ.

          Գիշերակաց: Վրան

          Աժդահակ - Վանքի լիճ

          Այսօր կքայլենք Աժդահակից դեպի Վանքի լիճ: Ճանապարհին կտեսնենք Վիշապաքարեր:  Վիշապաքարը մեգալիթյան հուշարձան , քարակոթող է, մեկ կտոր քարից, ներհատուկ է լոկ Հայկական լեռնաշխարհին։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում: (Ն,Ճ,Ը)

          Քայլք 6-7 ժ.

          Գիշերակաց: Վրան

          Վանքի լիճ - Գեղարդ - Գառնի - Երևան

          Նախաճաշելուց հետո կքայլենք դեպի Գեղարդավանք։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք,  որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցենք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Վերադարձ Երևան։ (Ն,Ճ,Ը)

          Քայլք 4 ժ.

          Գիշերակաց: Երևան

          Մեկնում

          Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          • Գիշերակացը հյուրանոցում և վրանում
          • Տրանսպորտային ծառայություն
          • 3 անգամյա սնունդ
          • Փորձառու զբոսավարի ծառայություն
          • լեռնային ուղեկցորդի ծառայություն
          • Մուտքավճարներ
          • 0,5 լ ջուր օրական յուր. օրական

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          • Տեղափոխումը Հայաստան
          • Ալկոհոլային խմիչքները
          • Ապահովագրությունը

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության: 

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ