wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Ի՞ՆՉ ՏԵՍՆԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՄՈՏԱԿԱ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 3 ՕՐՈՒՄ

      01.06.17

      3 օրը շատ չէ, բայց բավարար ժամանակ է Երևանին և նրա մոտակայքում տեղակայված տեսարժան վայրերին ծանոթանալու համար: Քրիստոնեության օրրան համարվող այս հնագույն երկրի պատմամշակութային կոթողների մեծամասնությունը բարեբախտաբար մոտ է գտնվում մայրաքաղաքին և նույնիսկ կարճ այցելության դեպքում հնարավոր է տեսնել դրանք: Նույնիսկ ընտրության բազմակիության պատճառով ստիպված կլինեք ընտրել, թե ինչ տեսնել: Սակայն այցելությունների սկզբնակետը պետք է Երևանի տեսարժան վայրերը լինեն:

      Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

      Կասկադ

       

      Շրջայց Երևանի տեսարժան վայրերով

      Դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում հիմնադրված, Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանը հնի ու նորի յուրօրինակ խառնուրդ է: Քիչ չեն հուշարձաններն ու թանգարանները, որոնք ամփոփում են 2800-ամյա քաղաքի պատմությունը: Կարճ ժամանակով Երևանում գտնվելու դեպքում պարտադիր այցելության վայրեր են Հայաստանի Պատմության թանգարանը, պատմամշակութային, գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն, որը համակողմանիորեն ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունը, Մատենադարանը, որը ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է և Ծիծեռնակաբերդը, որտեղ հնարավոր է ծանոթանալ վերջին հարյուրամյակում Հայաստանի պատմության ամենաբեկումնային իրադարձություններից մեկի՝ Ցեղասպանության պատմության հետ:

      Ծիծեռնակաբերդ

      Մատենադարան

       

      Երևանին մոտ տեղակայված ի՞նչ վայրեր այցելել

      Օրվա 2-րդ կեսը կարելի է անցկացնել տեսարժան վայրերի դիտումով և այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը՝ Էջմիածինը, Վաղարշապատի եկեղեցիները (Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ) և 7-րդ դարի տաճար Զվարթնոցը, որի անվան ծագումը կապվում է հայերեն «զվարթուն» բառին, որը նշանակել է «հրեշտակ»:

      Էջմիածնի Մայր Տաճար

      Զվարթնոցի տաճար

      2-րդ օրը, շարունակելով տեսարժան վայրերի այցելությունը, առաջարկում ենք  ծանոթանալ Հայաստանի տարածաշրջանում պահպանված միակ հեթանոսական տաճար Գառնիին, որը կառուցվել է 1-ին դարում և նվիրված է եղել արևի աստված Միհրին: Տաճարին շրջապատող 24 սյուները խորհրդանշել են օրվա ժամերը: Գառնու տաճարից ոչ շատ հեռու գտնվում է Գեղարդավանքը, որը սկզբում կոչվել է Այրիվանք ժայռափոր լինելու հետևանքով: Սակայն մոտ 500 տարի այստեղ պահվել է այն հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը Գողգոթայում խոցել է Քրիստոսի կողը, ինչից էլ հետագայում վանքը ստացել է Գեղարդ անունը: 

      Գառնու տաճար

      Գեղարդավանք

      Չնայած օրը հագեցած է լինում եկեղեցիների այցելությամբ, սակայն չենք կարող չառաջարկել այցելել Խոր Վիրապ՝ հայոց նվիրական սրբավայրերից մեկն ու հանրահայտ ուխտատեղին: Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկված է եղել Խոր Վիրապի փոսում: Այստեղից նաև չքնաղ տեսարան է բացվում դեպի բիբլիական լեռ Արարատ: Օրվա հիանալի ավարտ կլինի Հանրապետության հրապարակում երգող շատրվանների ունկընդրումը, որը ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել, եթե որոշել եք ու այցելել Երևան:

      Խոր վիրապի վանք

      Խոր վիրապի վանք

      3-րդ օրը հիանալի տարբերակ կլինի զբոսաշրջային վայրերից այցելել Սաղմոսավանք-Հայոց այբուբենի հուշարձան-Ամբերդ-Քարի լիճ, իսկ օրն ավարտել Բյուրականի աստղադիտարանում: Սաղմոսավանքը՝ հայկական աշխարհիկ ճարտարապետության բարձրարվեստ կառույցներից մեկը դեռևս 13-րդ դարից կանգուն է Քասախ գետի աջ ափին՝ համանուն կիրճի եզրին: Հայոց այբուբենի հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։ 

      Սաղմոսավանք

      Հայոց այբուբենի հուշարձան

      Քիչ հեռու՝ Արագածի փեշին՝ 2300 մետր բարձրության վրա Ամբերդ ամրոցն է, որտեղ Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերը եղել են վառ արտահայտված: Ամբերդ նշանակում է «բերդ ամպերի մեջ»: Շարունակելով ճանապարհը Արագածի փեշերին՝ հասնում ենք սառցե գոյացություններից առաջացած և 9 մետր խորություն ունեցող Քարի լիճ, որը գտնվում է 3250 մետր բարձրության վրա: Անհնար է չզմայլվել խորհրդավոր գեղեցկություն ունեցող այս լճով: Իսկ Քարի լճից ոչ շատ հեռու գտնվում է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, որը հիմնադրվել է 1946 թ-ի աշնանը և համարվում է արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։

      Ամբերդ ամրոց

      Բյուրականի աստղադիտարան

      Այսպիսով, 3 օր անց դուք կլինեք Հայաստանի իսկական գիտակ ու հաջորդ անգամ ձեր ընկերներին ու բարեկամներին ինքներդ կարող եք ուղեկցել Հայաստանում:

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024