wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Ի՞ՆՉ ՏԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

      06.04.16

      Հայաստանն այն եզակի երկրներից է, որ զբոսաշրջիկին կարող է շփոթեցնել հուշանվերների առատությամբ:

      Հայտնվելով մի երկրում, ինչպիսին որ Հայաստանն է, ուր մարդիկ ստեղծագործ են և արվեստը նրանց արյան մեջ է, բնական է, որ հուշանվերներ ընտրելը կթվա բարդ գործընթաց, նամանավանդ, երբ դրա համար արդեն իսկ սահմանված «բյուջե» կա:

      Առաջարկում ենք ONE WAY-ի օգտակար ուղեցույցի միջոցով պարզել, թե ի՞նչ է պետք հաշվի առնել, որքա՞ն գումար ծախսել հուշանվեր գնելիս, ի՞նչ տանել Հայաստանից և, իհարկե, ամենակարևորը՝ հուշանվեր ունենալը պարտադիր, թե՞ ցանկալի պայման է:

      8178236068_c4d3f7cbd7_b

      Հուշանվերը հիշողության մասնիկն է, որը ողջ կյանքի ընթացքում մարդիկ փայփայում են: Անգամ մի կտոր փայտը Ձեզ մոտ կարթնացնի միայն քաղցր հուշեր տվյալ երկրի մասին, հետևաբար հուշանվեր ունենալը ՊԱՐՏԱԴԻՐ Է: Այս դեպքում  Հայաստանն էլ չի տարբերվում մյուս երկրներից և Հայաստանում ևս ամենատարածված ու վաճառվող հուշանվերը մագնիսն է: Իսկ ահա տեսակի ու ճաշակի առումով մենք գերազանցում ենք շատ ու շատ երկրների, որովհետև հայ ձեռագործները կարողանում են մի կտոր մագնիսի մեջ տեղավորել ողջ Հայաստանի շունչը:

      Որպես կանոն մագնիսները բոլոր երկրներում էլ սկսվում են 500 դրամից ( $1) և անշուշտ մեկից ավելին գնելու դեպքում միշտ էլ հնարավոր է սակարկել վաճառողի հետ:  Հայաստանում հեշտ է հուշանվերներ վաճառողների հետ լեզու գտնելը, սակարկելը, եթե գնումներ եք անում Վերնիսաժից:

      magnets, souvenirs

      Հետաքրքիր է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ունենում են տարբեր նախասիրություններ, բայց մեկ հարցում նրանց ճաշակները համընկնում են ՝ Հայաստանից բոլորն անպայման տանում են նռան տեսքով հուշանվերներ: Նուռը և խաղողի ողկույզը դեռ վաղ քրիստոնեական շրջանից զարդարում են հայկական ճարտարապետական կոթողները և համարվում են Հայաստանի խորհրդանիշը:

      Եթե օրինակ Եգիպտոսից մեկնելիս պարտադիր է ունենալ Թութանհամոնի տեսքով տիկնիկ, փոքրիկ բուրգեր կամ սև կատվի սիմվոլով հուշանվեր, ապա Հայաստանից մեկնելիս պետք է ունենալ նռան տեսքով հուշանվեր կամ զարդ, քրիստոնեության հետ կապված որևէ հուշանվեր, կոնյակ և անպայման ձեռագործ աշխատանքներ: Ահա այս հարցում մեզ կրկին ոչ ոք չի կարող գերազանցել: Ձեռագործ աշխատանքները բազմազան են ու սքանչելի՝ լինեն դա մետաքսե շարֆեր, կավե բաժակներ, փայտե զարդատուփեր, թե տարազային տարրերով հագուստ, էլ չեմ ասում արծաթյա հիասքանչ գործերը, որոնց արժեքը այլ երկրներում 3 անգամ ավելի է:

       

      10988269_1467034520281947_4494821998553464549_o

       

      Հայաստանում հուշանվերների վրա ծախսվող գումարը կարող է տատանվել միջինում 1-100 դոլլարի սահմաններում, իսկ եթե հնարավորությունները թույլ են տալիս ծախսել, ապա րոպե իսկ մի մտածեք, քանի որ այն ինչ ձեռք է բերվում Հայատանում անհամեմատ գեղեցիկ է ու առավել գնահատվում է արտերկրում:

       

      tumblr_nzgxdutlcI1uwafeno1_1280

       

      Ամենա-ամենա հուշանվերների ցանկը՝

      Ամենապահանջված հուշանվերը՝ նուռ
      Ամենասիրելի հուշանվերը՝ Տիգրան Մեծի մետաղադրամը
      Սփյուքահայերի սիրելի հուշանվերը՝ Հայաստանի հողը սրվակով և Մասիս սարի պատկերը…
      Ամենաօրիգինալ հուշանվերը՝ բնական քարերով անկրկնելի զարդեր
      Ամենաանսովոր հուշանվերները՝ Սովետական մեդալներ
      Ամենահամեղ հուշանվերը՝ շոկոլադապատ ծիրանաչիր, հայկական կոնյակ, նռան գինի:

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      Author: Անի Կարապետյան

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024