ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ
Կորյունի 23, 0001 Երևան, Հայաստան
ԴԻՐՔ
Երևան քաղաքի հենց սրտում գտնվող, կայսերական ոճով կառուցված բարձրակարգ “Իմպերիալ Պալաս Հոթել”-ը արդեն մեկ տարուց ավել իր ծառայություններն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր այցելում են Հայաստան, թեˊ գործնական, թեˊ հանգստի և թեˊ այլ նպատակներով: Ձեզ անհրաժեշտ է ընդհամնեը երեք րոպե, որպեսզի ոտքով հասնեք Մատենադարան և 5 րոպե` Կասկադ համալիր, 10 րոպե` Հայաստանի Ազգային Օերայի և Բալետի թատրոն: Զվարթնոց Միջազգային օդանավակայանը գտնվում է 19 կմ հեռավորության վրա: Իր հարմար դիրքի շնորհիվ, հյուրանոցային այս կառույցը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում հայտնվել Երևան քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ և այլ կառույցներ, որոնք կարող են լիովին բավարարել Հայաստան եկած այցելուի հետաքրքրությունները:
ՏԵՂԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թեˊ անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցումը , և թեˊ ընտանեկան միջավայրը , ստիպում են հյուրերին զգալ ինչպես իրենց տանը` չնայած տանից հեռու լինելուն:
77 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված սենյակները դրական լիցքեր են հաղորդում այցելուներին, հնարավորություն տալով վայելել սենյակի պատշգամբից դեպի Մայր Հայաստան և Արարատ լեռը բացվող գեղեցիկ տեսարանը: Հյուրանոցի բոլոր սենյակներում առկա է օդորակիչ և անվճար Wi-Fi:
Հյուրանոցի ծառայությունը ներառում է
- Ընդունարանի շուրջօրյա սպասարկում
- Սենյակների շուրջօրյա սպասարկում
- Սենյակներում անվճար ինտերնետ
- Ավտոկայանատեղի
- Հիգենայի պարագաներ
- Հավելյալ անձի վճար 10.000 դր
- Չծխողների համար նախատեսված հարկեր
- Ուղեբեռի պահպանում
- Մերսում
- Հուշանվերների տաղավար
- Ուղևորափոխադրումներ
- Զարթուցիչ-հեռախոսազանգ
- Քիմ. մաքրում
- Ռեստորան, Լաունջ Բար
- Բացօդյա սրճարան
- Լիովին համալրված մինի-բար
- Մեքենաների վարձույթ:
ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ ԼԱՈՒՆՋ ԲԱՐ
Հյուրանոցի Լաունջ Բարում և ռեստորանում առաջարկվում է հայկական և եվրոպական խոհանոցների լայն և բազմազան խորտիկներ և ճաշատեսակներ, որոնք կբավարարեն անգամ ամենաքմահաճ այցելուի պահանջները:
Նորաոճ Լաունջ Բարը, որտեղ կարելի է փորձել համեղ նախուտեստներ և խմիչքներ, իդելական վայր է գործնական հանդիպումներ անցկացնելու, ինչպես նաև երկար աշխատանքային օրվանից հետո լիցքաթափվելու և հաճելի երաժշտություն վայելու համար, իսկ մեր ռեստորանում առաջարկվող համեղ և անկրկնելի հայկական և եվրոպական խոհանոցի ճաշատեսակների բազմազանությունը և համը հաճելիորեն կզարմացնի մեր այցելուներին:
ԿՈՆՖԵՐԱՆՍ ԴԱՀԼԻՃ
Հյուրանոցն առաջարկում է միջին և փոքր մեծության կորպորատիվ երեկույթների համար նախատեսված կոնֆերանս դահլիճ: Այս դահլիճում կարելի է տեղավորել 30 անձ U- դասավորվածությամբ և 50` <<թատրոնային>> : Կոնֆերանս դահլիճի գինը ներառում է 20 տոկոս ԱԱՀ , արագ ինտերնետ, պրոեկտոր, ֆլիփ չարթ, մարկերներ, նոթատետրեր, գրիչներ և ջուր: