wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

      22.11.17

       

      Հայաստանի տուրիստական ուղեցույցը կօգնի ծանոթանալ ճանապարհորդության կազմակերպչական մի շարք հարցերի ու փաստերի հետ: Մասնավորապես՝ սույն ուղեցույցը կտրամադրի տեղեկություն, թե ինչպես հասնել Հայաստան, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ սահմանն անցնելու համար, ինչպես ընտրել գիդին և հանգստի համար մաքսիմալ լավ պայմաններ ապահովել ամենահարմար գներով:

      Զվարթնոց օդանավակայան

      Երևան

       

      Ե՞րբ է ավելի լավ մեկնել Հայաստան

      Կլիմայական բարենպաստ պայմանների շնորհիվ Հայաստանում հաճելի հանգիստ կարելի է կազմակերպել տարվա ցանկացած եղանակին: Հայաստանի ամենագլխավոր տեսարժան վայրերը տեղակայված են Երևանից ոչ շատ հեռու: Այդ իսկ պատճառով ձնառատ կամ անձրևոտ եղանակը չի կարող խանգարել Հայաստանում Ձեր ճանապարհորդությանը: Գրեթե ամեն ամիս Հայաստանում տոնում են ավանդական, ազգային և միջազգային տոներ, անց են կացվում փառատոններ, միջոցառումներ և ցուցահանդեսներ: Ուղեցույցը կօգնի տարվա յուրաքանչյուր եղանակի համար ընտրել Հայաստանի ամենաակտուալ վայերն ու իրադարձությունները:

      Տաթևի վանական համալիր

      Կեչառիս վանական համալիր

       

      Հայաստան մուտք գործելու կանոնները, վիզա և փաստաթղթեր

      Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն Վրաստանից, ՌԴ-ից, Ուկրաինայից և ԱՊՀ մի շարք երկրներից Հայաստան այցելողներին մուտքի վիզա անհրաժեշտ չի: Հայաստանի սահմանը հատելիս այցելուն պետք է ներկայացնի իր երկրում իրեն տրված կենսաչափական անձնագիրը: Այլ երկրներից Հայաստան այցելուներին անհրաժեշտ է մուտքի վիզա, որ կարելի է ստանալ Հայաստանի դեսպանատանը կամ Երևան գալուց՝ Զվարթնոց օդանավակայանում: Վիզան հնարավոր է ստանալ նաև Հայաստան – Վրաստան սահմանային անցակետում, եթե ճանապարհորդությունն իրականացվում է ավտոմեքենայով կամ Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարության կայքում՝ առցանց տարբերակով:

      Անձնագրեր ամբողջ աշխարհից

      Ճանապարհորդություն Հայաստանով

       

      Ինչպե՞ս գալ Հայաստան

      Ավիաթիչքը ՌԴ-ից կամ Եվրոպայից Հայաստան այցելուների ճանապարհորդության ամենահարմար տարբերակն է: Գնացքով կարելի է ճանապարհորդություն ունենալ դեպի Հայաստան Վրաստանից: Սեփական ավտոմեքենայով կամ ավտոբուսով կարելի է Հայաստան այցելել Պարսկաստանից կամ Վրաստանից, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փակ են:

      Զվարթնոց օդանավակայան

      Տուրեր Հայաստանում

       

      Գները Հայաստանում

      Տարվա ցանկացած եղանակին Հայաստան ճանապարհորդության ընթացքում կնկատեք տուրերի, սննդի և այլ ծառայությունների գների մատչելիությունը: Հարկ ենք համարում նշել, որ գների մատչելությանը զուգահեռ Հայաստանում առաջարկվում է այլ թանկարժեք հանգստավայրերում առաջարկվող ծառայությանը չզիջող ծառայություն: Հայաստանում առաջարկվող ծառայությունների գների մասին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցում:

      Զվարթնոց օդանավակայան

      Հայկական շուկա

       

      Արժույթը

      Հայաստանում գործող արժույթը դրամն է: Առևտրի կենտրոններում, ռեստորաններում, խանութներում և ցանկացած այլ վայրում վճարումներն ընդունվում են բացառապես դրամով: Երևանի գրեթե բոլոր մասերում առկա են արտարժույթի փոխանակման կետեր: Մի շարք ռեստորաններում, հյուրանոցներում, սուպերմարկետներում ընդունում են պլաստիկ քարտով վճարում: Կանխիկացնել գումարը կարող եք բանկոմատների միջոցով:

      Հայկական դրամ

      Ձեռագործ աշխատանքներ

       

      Բնակվելը

      Հայաստանում կարելի է ցանկացած գնի կացարան գտնել՝ ամենաթանկարժեք հյուրանոցից մինչև բյուջետային հոսթելներ, որտեղ առկա է ամեն ինչ հարմարավետ բնակության համար: Երևանի և Հայաստանի մասին ուղեցույցը կօգնի Ձեզ կողմնորոշվել, թե որտեղ է ավելի հարմար բնակվել Ձեր ճանապարհորդության ընթացքում:

      Հյուսիսային պողոտա Երևանում

      Բնակարաններ Գյումրիում

       

      Սնունդը

      Հայկական ավանդական ճաշատեսակները համտեսելու համար խորհուրդ է տրվում օգտվել ցանկացած ռեստորանից կամ սրճարանից, որ Ձեր դուրը եկել է կամ պատվիրել գաստրոնոմիկ տուր Հայաստանում: Գների մատչելիությունը ռեստորաներում և սրճարաններում հաճելիորեն կզարմացնեն Ձեզ:

      Հայկական խորոված

      Հայկական ղափամա

       

      Կապ և Ինտերնետ

      Հայաստանում գործում են բջջային մի քանի որակյալ կապեր, որոնք առաջարկում են մատչելի սակագներ: Անմիջապես օպերատորից մատչելի գնով կարելի է գնել հեռախոսահամար: Բջջային քարտը հնարավորություն է տալիս օգտվել համացանցից: Բացի այդ Երևանում կան մի շարք վայրեր, որտեղ առկա է բարձորակ և անվճար Wi-Fi՝ զբոսայգիներ, ավտոկանգառներ, մետրո և նույնիսկ հասրակակն տրանսպորտ:

      Երևանի այգիներից

      Կարապի լիճ

       

      Գիդեր

      Երևանում և Հայաստանում տուրերն իրականացնում են պրոֆեսիոնալ գիդերը, ովքեր հետաքրքիր տեղեկություններ են ներկայացնում տեսարժան վայրերի, Հայաստանի և Երևանի պատմության մասին՝ այդ ամենը համեմելով մի շարք ոչ շատ հայտի, բայց ոչ պակաս հետաքրքիր փաստերով: Երևանի և Հայաստանի մասին ուղեցույցը կօգնի Ձեզ գտնել շատ լավ գիդ, ով Ձեր ճանապարհորդությունն է′լ ավելի հետաքրքիր կդարձնի:

      ONE WAY զբոսավար

      Ճանապարհորդելը հիանալի է

       

      Տուրեր

      Դեպի Հայաստան ճանապարհորդությունը ներառում է անհատական, կրոնական, գաստրոնոմիկ, արկածային և մի շարք այլ տեսակի տուրերի կազմակերպում, որոնց ընթացքում Ձեզ կուղեկցի բանիմաց գիդ: Այս ամենը վստահաբար կդառնա առիթ, որ կրկին ու կրկին այցելեք Հայաստան: Այս կամ այն էքսկուրսիոն ուղղությունն ընտրելու, տուրերի գներին ծանոթանալու համար օգտվեք տուրիստական ուղեցույցից:

      Սևանավանք

      Հայկական խաչքար

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024