wanna check in?

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԵՐ

      06.09.17

      Հայաստանը ձմեռային արձակուրդներն անց կացնելու հրաշալի վայր է ցանկացած ընտանիքի համար: Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրերը սպասարկման և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից ոչնչով չեն զիջում միջազգային որևէ այլ լեռնադահուկային հանգստավայրի: Այդ իսկ պատճառով տարեցտարի աճում է Հայաստանում իրենց ձմեռային հանգիստն անցկացնել ցանկացողների թիվը:

      Ձմեռային հանգիստ

      Լեռնադահուկային հանգստավայր

       

      Հայաստանում լեռնադահուկային հանգստավայրեր

      Հայաստանում գործում են մի քանի լեռնադահուկային հանգստավայրեր, որոնց մասին զբոսաշրջիկները թողնում են ամենալավ մեկնաբանությունները, իսկ հնարավորության դեպքում շտապում են կրկին նվաճել Հայաստանի վեհ լեռների ձյունաճերմակ գագաթները: Լեռնադահուկային հանգստավայրերի բազաներն ապահովում են հանգստացողներին անհրաժեշտ ամեն ինչով: Լեռնադահուկային հանգստավայրերում կան բարձրորակ սահուղիներ, դահուկների և այլ սարքավորումների վարձույթի ծառայություններ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ և նույնիսկ դպրոցներ, որտեղ սովորեցնում են սահել: Նշված ծառայությունների գների մատչելիությունը հաճելիորեն կզարմացնի ձմեռային հանգիստը կամ տուրերն իրականացնող հյուրերին:

      Լեռնադահուկային հանգստավայր Հայաստանում

      Լեռնադահուկային հանգստավայր Հայաստանում

       

      Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը, տուրեր և գներ

      Ծաղկաձորը ոչ շատ մեծ բնակչության թվով, հարմարավետ լեռնադահուկային հանգստավայր է, որ հարմար է պրոֆեսիոնալիզմի ցանկացած մակարդակ ունեցող դահուկորդի համար: Կլիմայական բարենպաստ պայմանները, հրաշալի ու գեղեցիկ բնությունը Ձեր հանգիստ անմոռանալի կդարձնեն: Ծաղկաձորը շնորհիվ իր բարձրորակ սպասարկման հանդիսանում է Հայաստանի ամենալավ լեռնադահուկային հանգստավայրը:

      Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր

      Դահուկների վարձույթ

      Այստեղ այցելուներն ստիպված չեն հերթ կանգնել, իսկ աշխատակիցները մի քանի լեզու գիտեն: Ծաղկաձորում կարելի է վարձակալել դահուներ և դա կարժենա 8000դրամ, ինչպես նաև սնոուբորդ՝ 10000դրամ: Տուրերի կամ երկարաժամկետ հանգստի շրջանակում կարելի է օգտվել ճոպանուղուց՝ 2000դրամ մեկ կանգառի համար: Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրի սեզոնայնությունը դեկտեմբեր – մարտ ժամանակահատվածն է:

      Ձմեռային հանգիստ Ծաղկաձորում

      Լեռնադահուկային հանգստավայր

       

      Ջերմուկ լեռնադահուկային հանգստավայրը, տուրեր և գներ

      Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր է Ջերմուկը, որ հայտնի է իր՝ բուժիչ հատկություններով հանքային ջրով: Ձմռանը բուժիչ- վերականգնողական ծառայություներից բացի Ջերմուկն իր այցելուներին առաջարկում է նաև պայմաններ լեռնադահուկային հանգստի համար: Լեռնային դահուկների սիրահարները կարող են օգտվել ճոպանուղուց և լեռնադահուկային ուղիներից, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Ջերմուկի ճոպանուղու տոմսի արժեքն է 1000դրամ: Ջերմուկի լեռնադահուկային հանգստավայում կարելի է նաև օգտվել սքի – փասից՝ 6000դրամ, դահուկների ամբողջական կոմպլեկտի վարձույթից՝ 6000դրամ, սնոուբորդի կոմպլեկտի վարձույթից՝ 10000դրամ:

      Ջերմուկ լեռնադահուկային հանգստավայր

      Ջերմուկ լեռնադահուկային հանգստավայր

       

      Սևան լեռնադահուկային հանգստավայր, տուրեր և գներ

      Սևանը Հայաստանում հայտնի հանգստավայր է, որ մայրաքաղաքից ընդամենը 60կմ հեռավորության վրա է գտնվում: Սևանա լճում ձմեռային տուրը նախ և առաջ դահուկասահքն է: Այստեղ ակտիվ հանգիստը կարելի է համադրել տուրերով դեպի Հայաստանի տեսարժան վայրեր: Սևանի լեռնադահուկային հանգստավայրն առաջարկում է իր այցելուներին լավագույն պայմանները՝ լեռնային մաքուր օդ, հրաշալի տեսարան, բարձրորակ սպասարկում և ցածր գներ: Սքի – փասի տոմսի արժեքն է 5000դրամ: Նույն է նաև դահուկների վարձույթի արժեքը: Սևանում գործում են երկու դահուկային ուղիներ: Երեխաների և ոչ պրոֆեսիոնալ այցելուների համար կան դահուկասահքի համար նախատեսված առանձին վայրեր:

      Սևան լեռնադահուկային հանգստավայր

      Սևան լեռնադահուկային հանգստավայր

       

      Ձմեռային հանգիստ Հայաստանում 2017 – 2018 թթ.

      2017 – 2018թթ Հայաստանում ձմեռային հանգիստը խոստանում է հետաքրքիր լինել: Երևանում և Երևանից դուրս սպասվում են մի շարք միջոցառումներ: Ուրախ տոնակատարությունների հետ մեկտեղ այցելուները կկարողանան վայերեր Հայաստանի հրշալի բնությունը, հանգստանալ առողջարաններում և սեփական ուժերը փորձել լեռնադահուկային հանգստավայրերում:

      Ձմեռային հանգիստ Հայաստանում

      Ձմեռային հանգիստ Հայաստանում

      Մատչելի գներով ձմեռային տուրերը կօգնեն համադրել հանգստի բոլոր տեսակները Հայաստան Ձեր մեկ այցի մեջ: Այս բոլոր դրական խոսքերի ապացույցն են հանդիսանում Հայաստան այցելած գոհ զբոսաշրջիկների բազմաթիվ մեկնաբանությունները:

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2017