wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2024 Թ-ԻՆ

      22.09.17

      Ձմռանը արձակուրդրներն անցկացնելու ամենալավ տարբերակը Հայասատանում Ձեր ձմեռային հանգիստը կազմակերպելն է: Հայաստանը հիանալի երկիր է ընտանեկան հանգիստը կազմակերպելու համար, քանի որ Հայաստանում կարելի է ակտիվ ձմեռային հանգիստը համադրել դեպի երկրի տեսարժան վայրեր տուր — փաթեթների հետ: Դեպի Հայաստան ուղեգիրը հրաշալի նվեր է սիրելիների և հարազատների համար:

      Ձմեռային Հայաստան

      Ձմեռային Հայաստան

       

      Ձմեռային հանգիստ Հայաստանում

      Հայաստանում ձմեռային հանգիստն անց կացնելն ունի մի շարք առավելություններ՝ հետաքրքիր տուր — փաթեթների բազմազանություն, բարձրորակ սերվիս, ձմեռային սպորտաձևերով զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր սարքվորումների առկայություն, մատչելի գներ: Պասիվ հանգստի սիրահարները կարող են օգտվել Հայաստանի տարբեր շրջաններում տեղակայված առողջարաններից:

      Ձմեռային սպորտաձևեր

      Ձմեռային սպորտաձևեր

      2023-2024 թթ Հայաստանում ձմեռային հանգիստը խոստանում է հետաքրքիր լինել:  Հրաշալի գաղափար է Ամանորը Հայաստանում անցկացնելը: Երևանում և Երևանից դուրս սպասվում են մի շարք միջոցառումներ: Այցելուները կկարողանան մասնակցել հայակական ազգային տոնակատարություններին, ինչպիսիք են օրինակ՝ Տյառնընդառաջը, երբ ապագա ամուսինները թռնում են կրակի վրայով իրենց միությունն ամրապնդելու համար: Մեկ այլ տոնակատարություն է Սուրբ Սարգսի տոնը՝ սիրահարների տոնը: Հայաստանում ձմռանը եղանակը նպաստավոր է զբոսանքների համար: 

      Ուր գնալ ձմեռային արձակուրդներին

      Խորհուրդ է տրվում Հայաստանում ձմեռային հանգիստն սկսել մայրաքաղաքից: Նրանց, ովքեր սիրում են ձմռան երեկոն անց կացնել թեյի սեղանի շուրջ, Երևանն առաջարկում է մի շարք հարմար և գողտրիկ ռեստորաններ, բարեր, սրճարաններ, որտեղ կարելի է նաև համտեսել հայակակն ավանդական ուտեստներ և ձեռք բերել նոր ծանոթություններ:

      Հայկական խոհանոց

      Ջերմություն

      Մայրաքաղաքի տեսարժան վայրերին ծանոթանալուց հետո խորհուրդ ենք տալիս անպայման այցելել քաղաքից դուրս տեղակայված տեսարժան վայրերը, որտեղ գործում են լեռնադահուկային հանգստավայրերը: Հայաստանի հայտնի լեռնադահուկային հանգստավայրերն են Ծաղկաձորը, Սևանը, Ջերմուկը: Լեռնադահուկային հանգստավայրերի բազաներն ապահովում են հանգստացողներին անհրաժեշտ ամեն ինչով: Լեռնադահուկային հանգստավայրերում կան բարձրորակ սահուղիներ, դահուկների և այլ սարքավորումների վարձույթի ծառայություններ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ և նույնիսկ դպրոցներ, որտեղ սովորեցնում են սահել: 

      Ծաղկաձոր

      Սևանա լիճ

      Եթե ցանկություն ունեք սովորել չմշկասահք, ապա հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում կան դրա համար բոլոր նախադրյալները: Երկրի գլխավոր սահադաշտը գտնվում է մայրաքաղաքի հենց սրտում: Մեկ այլ սահադաշտ տեղակայված է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բնավ անհրաժեշտ չի, որ Ձեր սեփական թանկարժեք չմուշկներն ունենաք, քանի որ կարելի է սահադաշտում մատչելի գնով վարձույթով չմուշկներ ձեռք բերել: Ձմռանը Հայաստանում հանգիստը նաև նախատեսում է այց Սևանա լիճ, Գառնի, Գեղարդ: Նմանատիպ վայրեր այցերով հագեցած տուր — փաթեթները պարզապես կհիացնեն փոքրիկ ճանապարհորդներին:

      Եղանակը Հայաստանում ձմեռը

      Հայաստանում ձմեռը ձնառատ է, բայց մեղմ: Տեղումների քանակն ավելանում է հատկապես դեպի գարուն: Օդի ջերմաստիճանը հասնում է +2°C: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի Հայաստանի տարբեր մասերում եղանակը կարող է տարբեր լինել:

      Տրնդեզ

      Տրնդեզ

       

      Ձմեռային տուրիստական փաթեթներ 2020

      Հայաստանի հրաշագեղ բնությունը յուրահատուկ գեղեցկությամբ է օժտված ձմռանը: Այդ իսկ պատճառով ձմեռային տուր — փաթեթը հանգստի համար հրաշալի տարբերակ է: 2023-2024 թթ Հայաստանում ձմեռային հանգստի շրջանակներում ոչ միայն կկարողանաք օգտվել մի շարք հետաքրքիր տուր — փաթեթներից, այլ նաև մասնակցել ամանորյա միջոցառումներին:

      Նոր Տարի

      Նոր Տարի

      Դեպի Հայաստան տուր — փաթեթը հրաշալի տարբերակ է ընտանեկան հանգստի համար:

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024