wanna check in?

          ՁՄԵՌԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

          19.12.16

          Մերձարևելյան այս փոքրիկ երկրում տարվա բոլոր եղանակներն արտահայտվում են յուրովի ու հագեցած գույներով: Չնայած, որ Հայաստանը հայտնի է իր արևով, քաղցրահամ մրգերով, բնության գեղատեսիլությամբ ու հայտնվում է ջբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում հենց ամռանը, այն պակաս գեղեցիկ ու գրավիչ չէ նաև ձմռանը, երբ ծածկվում է սպիտակ վերմակով ու վերածվում է ձնառատ հրաշքի:

          Երևանը ձմռանը

          Ծաղկաձոր

          Իսկ հրաշքը միանշանակ պետք է փնտրել մայրաքաղաքից դուրս: Ձմեռը Հայաստանում հատկապես հետաքրքիր է լեռնային շրջաններում, մասնավորապես, լեռնադահուկային հանգստավայրերում, որոնք առաջարկում են գերազանց հնարավորություններ էքստրիմի սիրահարների համար: Այդպիսի ամենահայտնի հանգստավայրերից մեկը Ծաղկաձորն է (ծաղիկների ձորը), որը ձմռանը վերածվում է դահուկների հովտի:

          Ծաղկաձոր

          Ծաղկաձոր

          Այստեղ կարելի է գալ ինչպես հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այնպես էլ ամանորյա հանգիստը վայելելու համար: Ծովի մակերևույթից մոտ 1750 մետր բարձրության վրա գտնվող այս քաղաքում ձմռանը եղանակային հիանալի պայմաններ են լեռնադահուկային սպորտի համար: Կան մեկ տասնյակից ավելի սահուղիներ: Այստեղ կգտնեք լավագույն սարքավորումները, ինչն էլ կապահովի ձեր ակտիվ հանգիստը Ծաղկաձորում: Իսկ քաղաքից Թեղենիս լեռան գագաթ կարելի է հասնել 6 կմ երկարությամբ բազկաթոռային ճոպանուղիով, որն ունի հինգ կայան: Ճոպանուղու ամենաբարձր կետից (2819 մ.) բացվում է չքնաղ տեսարան դեպի Մասիս սարը:

          Ծաղկաձոր

          Ծաղկաձոր

          Տուրերը Ծաղկաձորում բազմազան են ու կգոհացնեն նույնիսկ ամենախստապահանջ այցելուներին: Բացի ակտիվ ժամանցից կարող եք նաև այցելել Կեչառիս վանական համալիրը, Օրբելի եղբայրների (XII դարից հայտնի հայկական գիտության և մշակույթի նվիրյալների ժառանգներ) տուն-թանգարանը, իսկ Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում տեղակայված է հուշարձան. երկու մարմարե բազեները՝ լայն տարածած թևերով տեղադրվել են Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 60-ամյակի առթիվ:

          Մակարավանք

          Մակարավանք

          Իսկ եթե կարծում եք, որ Ծաղկաձորը մարդաշատ է, բայց դուք այնուամենայնիվ ուզում եք վայելել ձմեռը Հայաստանում, ապա այլընտրանք է Ջերմուկը: Այստեղ ևս կա միջազգային ստանդարտներին համապատասխան ճոպանուղի, որի բարձրությունը ծովի մակարդակից 2100-2500 մետր է, իսկ երկարությունը՝ 2620 մետր: Ակտիվ հանգստի սիրահարներն այստեղ ևս կգտնեն բարձրորակ դահուկներ ու սնոուբորդներ: Քիչ չեն նաև տեսարժան վայրերը: Դրանցից են 10-րդ դարում կառուցված Գնդեվանքը, 13-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցին, 13-14-րդ դարերի Նորավանքը:

          Հանրապետության հրապարակը ամանորին

          Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

          Այսպիսով, եթե որոշել եք հետաքրքիր անցկացնել ձեր արձակուրդները, ապա մի մոռացեք Հայաստանի մասին: Ձմռանը Հայաստանում կազմակերպվող տուրերը ձեզ կօգնեն ավելի հեշտ ու արագ կազմակերպել հանգիստը, իսկ վերջում այստեղից կհեռանաք անմոռանալի տպավորություններով, միգուցե նաև ինքներդ ձեզ կխոստանաք հետ գալ կիսատ թողած արկածների ետևից…

          ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2017