wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2024 Թ

      11.07.17

      Հայաստանը հեքիաթային երկիր է, որ ունակ է ցանկացածին հիացնել իր հնագույն մշակույթով և հյուրընկալությամբ: Ճանապարհորդությունը Հայաստանում 2024 թ-ին բացառիկ հնարավորություն է ծանոթանալու հնադարյան սրբավայրերին, քաղաքներին ու հուշարձաններին և համադրելու այդ ծանոթությունը վեհաշուք լեռներում և հրաշալի բնության գրկում հանգիստն անցկացնելու հետ:

      Հաղարծնի վանք

      Դիլիջան ազգային պարկ

       

      Ուղևորության անվտանգություն

      Հայաստանը շատ ապահով երկիր է, որտեղ հանցավորության մակարդակը շատ ցածր է: Պլանավորելով ճանապարհորդությունը Հայաստանում՝ հյուրերը կարող են վստահ լինել իրենց հանգստի անվտանգությանը: Ուղևորության ընթացքում նրանք կկարողանան հանգիստ զբոսնել քաղաքում, լինել տարբեր հասարակական վայրերում, օգտվել հասարարակական տրանսպորտից: Հայաստանում դիտվում է փողոցային հանցագործության բավականին ցածր մակարդակ: Զբոսաշրջիկները հատկապես գնահատում են այն փաստը, որ կարող են հանգիստ զբոսնել երեկոյան Երևանում անգամ ուշ ժամին: Բացի այդ Հայաստանը ամենաապահով երկրներից մեկն է էթնիկ, ռասսայական և կրոնական տեսակետից:

      Երեկոյան Երևան

      Երեկոյան Երևան

      Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի բնակչության 96% քրիստոնյա հայեր են: Այս փաստն ապահվում է զբոսաշրջության անվտանգությունը: Դեպի Հայաստան ճանապարհորդության հաջորդ առավելությունը բարձրորակ բուժծառայությունն է, որից կարելի է օգտվել բավականին մատչելի գներով: Օրվա ցանկացած պահի կարելի է թեժ գծով կապվել շտապօգնության աշխատակիցների հետ: Հայաստանի փողոցներում շատ հազվադեպ կարելի է վեճի կամ ծեծկռտուքի ականատես լինել: Հասարակական կարգը պահպանում է ոստիկանությունը: Այս փաստն ապահովում է աջակցությունը ձեր՝ Հայաստանում ճանապարհրդության ընթացքում ծագած տարատեսակ հարցերի դեպքում:

      Զբոսաշրջիկները Հայաստանում

      Զբոսաշրջիկները Հայաստանում

       

      Ընտանեկան հանգիստ Հայաստանում

      Նրանց, ովքեր ճանապարհորդության են մեկնում երեխաների հետ, Հայաստանն առաջարկում է ժամանցային մի շարք տարբերակներ, որոք անպայման կհետաքրքրեն փոքրիկ ճանապարհորդներին. կենդանաբանական այգի, գիտությանը, պատմությանն ու նշանավոր մարդկանց կյանքի մասին պատմող թանգարաններ: Երեխաների հետ Հայաստանում հանգիստն անց կացնելու առավելությունը հրաշալի կլիման է՝ մաքուր օդ, արև: Օգտակար և համեղ հայկական խոհանոցը կգնահատեն անգամ ամենափոքրիկ գուրմանները, ովքեր Հայաստանում իրենց կզգան ինչպես տանը:

      Ենոքավան

      Պարզ լիճ

       

      Ավտոմեքենայով զբոսաշրջություն Հայաստանում

      Ճանապարհորդությունը Հայաստան կարելի է իրականացնել ցանկացած տրանսպորտային միջոցով. գնացք, ինքնաթիռ, տուրիստական և անձնական ավտոմեքենաներ: Միևնույն պահին անհրաժեշտ է հիշել, որ Հայաստանի և Թուրքիայի ու Հայաստանի և Ադրբեջանի սահամանները փակ են: Այդ երկրներ Հայաստանից մուտքը հնարավոր է միայն Իրանից կամ Վրաստանից: Կարևոր է պահպանել Հայաստան մուտք գործելու կանոնները, երբ Ռուսաստանից, Ուկրանինայից կամ այլ երկրներից անձնական կամ տուրիստական  ավտոմեքենայով եք ճանապարհորդում.

      • Անհրաժեշտ է ունենալ միջազգային վարորդական իրավունք,
      • Անձնական ավտոմեքանայով ճանապարհորդելու դեպքում անհրաժեշտ է ավտոտեխգրքույկի առկայությունը,
      • Եթե մեքենան վարձույթով է վերցված, ավտովարձույթով զբաղվող ընկերության հետ պայմանագրի առկայությունը պարտադիր է,
      • Այլ պարտադիր պայմաններ:

      Հայաստանի ճանապարհները

      Հայաստանի ճանապարհները

       

      Գները Հայաստանում 2024 թ.

      2024 թ Հայաստանում տուր փաթեթների միջին արժեքը պայմանավորված է կեցության պայմաններով: Հարմար տարբերակ կկարողանան գտնել և´ այն հյուրերը, որ նախընտրում են բյուջետային տարբերակով հանգիստ, և´ նրանք, ովքեր նախընտրությունը տալիս են ճոխ հանգստին: Գնային քաղաքականությունը հիմնականում հաճելիորեն զարմացնում է Հայաստան այցելող զբոսաշրջիկներին: Մատչելի գները տարածվում են այն ամենի վրա, ինչ անհրաժեշտ է անհոգ հանգստի համար. տեսարժան վայրեր այցելելը, տրանսպորտային միջոցները, սնունդը:

      Տուրեր Հայաստանում

      Տուրեր Հայաստանում

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024