wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

      27.01.18

      Զբոսաշրջության զարգացման շնորհիվ Հայաստանը զբոսաշրջիկների շրջանակում դարձել է ամենահայտնի տուրիստական ուղղություններից մեկը, նամանավանդ նրանց մոտ, ովքեր ցանկանում են մատչելի բյուջեի սահմաններում ապահովել որակյալ հանգիստ: Բացի այդ Հայաստանում կարելի է տեսնել բացառիկ վայրեր:

      Երևան

      Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետ թատրոն

       

      Լավագույն տուրիստական ուղղություններ

      Հայաստանում զբոսաշրջության մասին խոսելիս հարկ է հիշել մայրաքաղաքի տեսարժան վայրերի մասին: Երևանի տեսարժան վայրերի այցելությունը նախատեսում է մայրաքաղաքի պատմամշակութային կոթողների, թանգարանների այցելություններ, ինչպես նաև գինու և կոնյակի համտես և ավանդական խոհանոցի ճաշակում:

      Երևանի կոնյակի գործարան

      Ուտեստ հայկական խոհանոցից

      Երևանից դուրս հանգստանալ ցանկացողներին առաջարկվում են տուրիստական փաթեթներ Հայաստանի հանգստյան տներում կամ ակտիվ հանգիստ տարբեր արկածային տուրերի շրջանակներում կամ լեռնադահուկային հանգստավայրերից մեկում: Հանգստի ամենահայտնի վայրերից է Ծաղկաձորը, որտեղ իրենց ծառայություններն են առաջարկում մի շարք հյուրանոցներ և հանգստայան տներ: Քաղաքի կետրոնում այցելուները կարող են տեսնել Կեչառիս վանական համալիրը: Ձմռանը Ծաղկաձորում կարելի է վայելել լեռնադահուկային հանգիստը:

      Ծաղկաձոր

      Կեչառիս վանական համալիր

      Դժվար է Հայաստանում ամառային հանգիստը պատկերացնել առանց Սևանա լիճ այցելությամբ: Ձեր հանգիստն է′լ ավելի հագեցած ու հետաքրքիր կդարձնեն գեղեցիկ լեռնային բնությունը, բարձրորակ հյուրանոցային ծառայությունը, ճանաչողական տուրերը: Սևանից ոչ շատ հեռու է տեղակայված Աղվերան հանգստավայրը: Այն հանգստի հրաշալի տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում եմ փախչել աղմուկից և քաղաքի եռուզեռից:

      Սևանավանք

      Ջերմուկ

      Անտառներով շրջապատված Դիլիջանը զբոսաշրջիկների՝ Հայաստանում մեկ այլ ամենասիրելի հանգստավայրերից է: Ջերմուկում՝ Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկում կարելի է կազմակերպել հանգիստ, որի ընթացքում անցնել նաև բուժիչ պրոցեդուրաներ: Շնորհիվ տեղի հանքային ջրի բուժիչ հատկություններին, այն հայտնի է ամբողջ աշխարհով մեկ: Նշված տուրիստական ուղղություններից բացի Հայաստանում կան մի շարք այլ շատ հետաքրքիր վայրեր, որ անպայման արժե ներառել Ձեր տուր փաթեթի մեջ:

       

      Հյուրանոցի ընտրությունը

      Մինչև 2021թ Հայաստան այցելելը խորհուրդ է տրվում ընտրել հյուրանոց, որ կհամապատասխանի Ձեր անհատական պահանջներին: Հանգստի ընթացքում մի շարք խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում նախօրոք հստակեցնել բոլոր հարցերը կապված հյուրանոցի, սենյակի արժեքի և դիրքի, երեխաների տեղավորման, սննդի և ավտոկայանատեղի հետ:

      Թումանյան փողոց, Երևան

      Զվարթնոց օդանավակայան

      Եթե Ձեր տուր փաթեթի շրջանակներում շատ քիչ ժամանակ եք անց կացնելու հյուրանոցում, խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի հյուրանոց, որ կներառի միայն նախաճաշը, այլ ոչ թե երեքանգամյա սնունդ: Աշխատակիցների հետ ճշտեք և հստակեցրեք հավելյալ ծառայությունները: Եթե հյուրանոցը չի ապահովում հյուրերի տեղափոխումը, օրինակ՝ օդանավակայանից, անպայման ճշտեք հյուրանոցի հասցեն: Այս կամ այն հյուրանոցն ընտրելուց առաջ համացանցում ծանոթացեք այլ հյուրերի կարծիքներին, հյուրանոցի նկարներին:

      Երևանյան առավոտ

      ONE WAY հյուրատուն

       

      Տուրիստական փաթեթների ընտրություն

      2021 թ Հայաստանում այցելուներին առաջարկվում են տարբեր տեսակի տուրիստական փաթեթներ, որ կապահովեն Ձեր հարմարավետ հանգիստը: Միևնույն պահին հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող տուրիստական փաթեթներն առանձնանում են գնային քաղաքականության ճկունությամբ:

      Տուրեր ONE WAY TOUR-ի հետ

      ONE WAY հյուրատուն

      Դա հնարավորություն է տալիս Հայաստան այցելողներին ցանկացած ժամանակահատվածում մատչելի տարբերակով ձեռք բերել տուրիստական փաթեթ: Փաթեթը հաստատելուց առաջ անհրաժեշտ է ճշտել արդյոք սահմանը հատելու համար Ձեզ անհրաժեշտ է վիզա կամ այլ փաստաթղթեր, ինչ իրեր և արտարժույթ է կարելի և անհրաժեշտ ունենալ և ինչ է ներառում փաթեթի արժեքը: Չմոռանաք նաև տեղեկություն ձեռք բերել եղանակի մասին, ինչը կօգնի հասկանալ, թե ինչ հագուստ վերցնեք Ձեզ հետ:

      Անձնագրեր տարբեր եկրներից

      Հայկական դրամ

      Հաշվի առնելով այս բոլոր խորհուրդները՝ կկարողանաք կազմակերպել Ձեր հաճելի հանգիստը Հայաստանում, ծանոթանալ երկրի պատմությանն ու մշակույթին՝ այցելելով Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերը: Եվ այս ամենն անպայման Հայաստան վերադառնալու ցանկություն կառաջացնի:

      Քաղաք Ջերմուկ

      Երևան

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024