wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      6 ԱՄԵՆԱՀԱՄԵՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԸ

      30.04.17

      Հանգիստը Հայաստանում կիսատ կլինի առանց հայկական ավանդական ուտեստները փորձելու: Ազգային խոհանոցը զբոսաշրջության զարգացման կարևոր բաղադրիչներից է: Հայկական խոհանոցի պատմությունը գնում է դեպի դարերի խորքը, իսկ նրա առանձնահատկությունները պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով:  

      Հայկական խոհանոց

      Հայկական խոհանոց

      Կերակրատեսակների բաղադրության մեջ գերակշռում է միսը, իսկ պահածոներն ու չորացրած մրգերը կշոյեն նույնիսկ ամենաքմահաճ ճաշակ ունեցողի քիմքը: Իսկ այն, ինչ մարդիկ զգում են քիմքով, դա ամենավերջինն են մոռանում: Տուրերը Հայաստանում հնարավորություն կտան համտեսել տարբեր շրջանների ուտելիքներ: Նույնսիկ նույն ճաշատեսակը տարբեր շրջաններում կարող է տարբերվել իր համային համադրությամբ: Այս յուրահատուկ խոհանոցի մի քանի ուտեստներ փորձելը պարտադիր է:

       

      1. Տոլմա

      Դրանցից առաջինը հայկական տոլման է: Հայերի տոնական սեղանների պարտադիր ճաշացանկի այս բաղադիչն ունի 50-ից ավելի տեսակներ: Այն պատրաստվում է և՛ մսային, և՛ բանջարեղենային հումքով, լցոնած և փաթաթված խաղողի տերևի, կաղամբի կամ բանջարի տերևի մեջ։ Տոլմայի հնարավորինս շատ տեսակներ համտեսելու լավագույն տարբերակը գարնանը հանգիստը Հայաստանում անցկացնելիս Տոլմայի փառատոնի մասնակցությունն է: Այդ շրջանում բազմավիթ տուրեր կան Հայաստանում, որոնք կարող են ապահովել ձեր մասնակցությունը:

      Տոլմա

      Տոլմա

       

      2. Հարիսա

      Մյուս ազգային կերակուրը հարիսան է: Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են, այնուհետև փայտե թիակով հարում մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։

      Հարիսա

      Հարիսա

       

      3. Խաշ

      Հնագույն հայկական ուտեստներից մեկը խաշն է: Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքեր (ինչպես նաև խոզի, ոչխարի կամ նույնիսկ հավի), փորոք, սխտոր, աղ, և կանաչի։ Մասերը մաքրելուց և լվանալուց հետո (Հայաստանում ավանդաբար դնում են 10-12 ժամով հոսող ջրի տակ), այն խաշվում է 6-8 ժամ։ Սխտորը, աղն ու կանաչին մատուցվում են սեղանին, կերակուրը համեմելու նպատակով։ Խաշը ավանդաբար ուտում են վաղ առավոտյան՝ մինչև նախաճաշը կամ նրա փոխարեն։ Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Ավանդաբար խաշն ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ձմռանը:

      Խաշ

      Խաշ

       

      4. Ղափամա

      Բաղադրիչների հետաքրքիր համադրություն է ղափաման, որն առավել հաճախ պատրաստվում է Նոր Տարվա և Զատիկի կապակցությամբ։ Այն իրենից ներկայացնում է բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով և այլն, լցոնած դդում։

      Ղափամա

      Ղափամա

       

      5. Տհալ

      Տհալը թերևս մսի պահածոյացման ամենահամեղ տարբերակն է: Հին ժամանակներում մեր նախնիները ուշ աշնանը պատրաստում էին ղավուրմա, որն օգտագործում էին մինչև գարուն: Տավարի կամ ոչխարի միսը եփում են, ապա, անջատելով խոշոր ոսկորները, միսը տապակելով կարմրացնում են յուղի մեջ, լցնում կավե կամ արծնապատ ամանի մեջ, լավ սեղմում և վրան լցնում են հալած տաք յուղ։ Տհալը հիմնականում գործածվում է ձմռանը։ Միսը ուտում են և տաք և սառը վիճակում, ինչպես նաև գործածում են տարբեր կերակուրներ պատրաստելու համար։ Չնայած տհալի պատրաստման ծախսատար ու ժամանակատար գործընթացին, այն հիանալի միջոց է միսը երկար պահելու համար։

      Ղավուրմա

      Ղավուրմա

       

      6. Ժենգյալով հաց

      Չնայած ժենգյալով հացը ղարաբաղյան խոհանոցի, ինչպես նաև Կապանի և Գորիսի խոհանոցի ուտեստներից է, այն սիրված է և պատրաստվում է ողջ Հայաստանի տարածքում: Ժինգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներով պատրաստաված տափակ բլիթ է։ Կանաչիները կարող են տարբերվել ըստ թխվելու շրջանի և ճաշակի։ Ժենգյալով հացը կարելի է մատուցել կարմիր գինու, գարեջրի, կամ թանի հետ:

      Ժենգյալով հաց

      Ժենգյալով հաց

      Դե այսքան համեղ կերակուրներ փորձելուց հետո ձեր անցկացրած հանգիստը Հայաստանում մոռանալ հազիվ թե լինի: Եթե Հայաստանում տուրերի ընթացքում հնարավորություն ունենաք ուտեստները փորձել հենց հայկական ընտանքիում, հավանաբար տան տիկինը ձեզ հետ կկիսի իր խոհարարական գաղտնիքները և, ով գիտե, մի օր միգուցե դուք է՞լ պատրաստեք:

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024