wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      4 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԸ

      20.05.17

      Հայաստանի մշակույթի անքակտելի մաս են կազմում հայ ազգային պարերը: Հանգիստը Հայաստանում անցկացնելիս ազգային պարերին ծանոթանալու հնարավորություն են քաղաքում ամսվա մեջ կազմակերպվող բաց դասերը, իսկ իրենց տեսակի մեջ նոր տուրերը Հայաստանում հնարավորություն են տալիս հաճելին համատեղել օգտակարի հետ՝ բացահայտել տեսարժան վայրերը և միաժամանակ սովորել ազգային պարեր:

      Հայկական պարեր

      Հայկական պարեր

      Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, երբ դեռ պատմական Հայաստանը հեթանոսության հետևորդն էր: Այն հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող միջոցներից մեկը։ Պարի շնորհիվ կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Դարերով անցնելուց  և որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները:

      Հայկական պարեր

      Հայկական պարեր

      Երբ 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան են գաղթում բազմաթիվ հայ ընտանիքներ, տեղի է ունենում ազգային մշակույթի երկու տարբեր ճյուղերի խաչասերում, ինչի արդյունքում ձևավորվում է նոր՝ առավել հարստացած տարբերակ։ Ըստ կատարման բնույթի և ձեռքերը բռնելու ձևի պարերը լինում են մի քանի տեսակի: Ըստ բովանդակության լինում են առասպելական, պաշտամունքային, աշխարհիկ, որսորդական, ռազմական և այլն: Չնայած բազմաթիվ տեսակներին, հատկապես սիրելի են մի քանի պարեր:

      Հայկական պարեր

      Հայկական պարեր

       

      1. Յարխուշտա

      Անձեռնմխելի դիրքում է գտնվում հայկական ռազմապար յարխուշտան: Պատկանում է ծափ պարերի տեսակին։ Այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել։ Պարողների թիվը պետք է զույգ լինի։ Բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Իրար դեմ հանդիման գալիս՝ ձեռքերը բարձրացնում են գլխից վեր և ափերով զարկում իրար, որը խորհրդանշում է զենքերի իրար զարկվելը։ Շարժումների տեմպը գնալով արագանում է, ծափերը դառնում են կտրուկ։ Պարի ամբողջական ոգին հասկանալու համար գոնե մեկ անգամ պետք է ունկնդիրը լինել: Բացառիկ հնարավորություն է պարի կատարումը տեսնել հենց հայերի մասնակցությամբ, երբ հանգիստը անցկացնում եք Հայաստանում:

      Յարխուշտա

      Յարխուշտա

       

      2. Քոչարի

      Մյուսը Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական քոչարին է։ Այն ստեղծվել է հեթանոսական ժամանակաշրջանում, երբ գոյություն ուներ բնության պաշտամունք: Պարը, որը նմանակում է վայրի խոյի մարմնի շարժումները, ուժն ու հզորությունը, ծագել է վայրի խոյի պաշտամունքի շրջանում: Մինչ օրս` դարեր անց, պաշտամունքի այդ տարրեը պահպանվել են քոչարիում: Այսօր դժվար է հաշվել, թե քոչարին քանի տարատեսակ ունի: Տուրեր Հայաստանում պլանավորելիս կարելի է նաև սովորել ազգային այս պարի որևէ հեշտ տարբերակ:

      Քոչարի

      Քոչարի

       

      3. Լորկե

      Գեղեցիկ ու սիրված հայկական ծիսական պար է լորկեն: Այն կատարվում էր հարսանիքներում, Վարդավառի տոնի ծաղկահավաքի ընթացքում և ուխտագնացությունների ժամանակ։ Պարելիս կանգնում են կողք-կողքի, ձեռքերը բռնում ճկույթներով։

      Լորկե

      Լորկե

       

      4. Վերվերի

      Մյուսը պարային խումբ է, ոչ թե մեկ պար: Խոսքը վերվերի տեսակի պարերի մասին է : Սրանք մաժորային են` կենսուրախ: Տրամադրությունը նրանցում ուրախ է, երբեմն՝ կատակային: Սովորաբար կազմված են երկու մասից, երբեմն նույնիսկ ավել: Ըստ տեմպի պարի առաջին հատվածը դանդաղ է, ապա արագանում է: Գրաբարում այս պարաձևը կոչվում էր «Վերնապար», այսինքն՝ «պար դեպի վեր»: Հայկական պարերում թռիչքների և ոստյունների բովանդակությունը եղել է պարողների ձգտումը թռիչքների բարձրությամբ մոգական ազդեցություն թողնել բույսերի, թռչունների, կենդանիների, ինչպես նաև սեփական ժառանգության աճի վրա:

      Վերվերի

      Վերվերի

      Սրանք պարերի միայն շատ փոքր մասն են, որոնք թույլ են տալիս շատ թե քիչ պատկերացում ունենալ հայ ազգայինի մասին, տեսնել ոգին՝ արտահայտված այս մշակութաձևում: Պարերն առանձնահատուկ գեղեցիկ են դարձնում տարազները, որով պարում են: Հանգիստը Հայաստանում անցկացնելիս տարազներին ամբողջապես հնարավոր է ծանոթանալ թանգարաններում: Դե իսկ պարերին ծանոթանալու և սովորելու հնարավորությունները շատ են, ներառյալ Հայաստանում կազմակերպվող բացառիկ տուրերը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024