Հայաստանն աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթության օրրան: Սա մի գեղեցիկ երկիր է, որն ունի հարուստ պատմություն եւ մշակույթ: Բազմաթիվ ճարտարապետական գոհարներ կարելի է գտնել Հայաստանի յուրաքանչյուր անկյունում: Այդ իսկ պատճառով այն հիանալի վայր է զբոսաշրջիկների համար:
Կախարդական և հրաշքներով ու արկածներով լի մի աշխարհ է թաքնված այն երկրում, որի ամեն մի անկյունում կարելի է գտնել դարավոր պատմության անջնջելի հետքեր։ Մասնակցելով տուրերի այստեղ, ձեռք կբերեք անմոռանալի հիշողություններ։
Մեր նպատակն է ապահովել մեր հաճախորդների անմոռանալի ճամփորդությունը, որը կգերազանցի իրենց սպասելիքները: Կազմակերպում ենք հանգիստ Հայաստանում և Հայաստանից դուրս:
Մենք հոգ ենք տանում մեր յուրաքանչյուր հյուրի մասին
Մեր տուրերի հիմքում ընկած են ձեր ցանկությունները։
Մենք լավագույններից մեկն ենք մեր գործում
Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք մատուցել անթերի, արագ և բարձրորակ ծառայություններ, որպեսզի դուք լիակատար վայելեք ձեր հանգիստը։
Հայաստանի սիրտը և մայրաքաղաքը՝ Երևանը, որի հատակագիծը մշակել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է։ Նրա քույր քաղաքներն են Լոս Անջելեսը, Ռիգան, Սան Պաուլոն, Սպահան, Վոլգոգրադը, Օդեսան և այլն: Տուրիստական ընկերությունները, ինչպես նաև քաղաքապետարանը, առաջարկում են տուրեր Երևանում՝ կարմիր մեծ ավտոբուսով, ոտքով, խմբակային կամ անհատական: Երևանում հանգիստը լի է նոր տեղեկատվությամբ / չէ որ բոլոր փողոցները, հուշարձանները, շենքերն ունեն իրենց պատմությունը, որով պատրաստ են կիսվել/, իսկ այգիների կանաչապատ տարածքներն ու մաքուր օդը կօգնեն առանց քաղաքից դուրս գալու վայելել բնությունը:
Երբևէ մասնակցածս ամենահետաքրքիր և ուրախ տուրն էր, իր մասնակիցներով,
անակնկալ զագսի արարողությամբ, Սիղնաղիի հրապարակներից մեկում
քոչարիով, երգերով, Տըրնդեզի կրակով, ջերմ մթնոլորտով և ամենակարևորը
հիանալի Գիդով: Շնորհակալություն ONE WAY TOUR տուրիստական գործակալությանը:
- Սվետա Թորոսյան -
Գերազանց է գնահատականս: 2012 թվականից մասնակցում եմ այս
տուրիստական գործակալության արշավներին և միշտ գոհ, հագեցած ու տպավորված եմ վերադառնում: Գեղեցիկ է միշտ կազմակերպված ու հաշվի է առնված ամեն մի
մանրուք: Իսկ գիդերը ոչ միայն գրագետ ու բանիմաց են, այլ նաև երիտասարդ
ավյունով ու եռանդով լի հումորի վարպետներ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
- Վիկա Առաքելյան -